Հայլեմարիամ Դեսալեն (ամհարերեն՝ ኃይለማሪያም ደሳለኝ, հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3], Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա), եթովպացի քաղաքական գործիչ, 2010 թվականից Եթովպիայի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վարչապետ Մելես Զենաուիի մահից հետո` 2012 թվականի օգոստոսի 20-ին, նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Դեսալենը դարձել է Եթովպիայի պատմության մեջ կառավարության առաջին բողոքական ղեկավարը (Առաքելական եկեղեցու անդամ)[4][5]։ 2018 թվականի փետրվարի 15-ին տվել է հրաժարական։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Փակել

2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվար եղել է Աֆրիկյան միության նախագահ։

Կենսագրություն

Ծնվել է 1965 թվականի հուլիսի 19-ին Բոլոսո Սորեում՝ Վոլայտա նահանգում (անգլ.՝ Wolaita Zone)՝ Եթովպիայի հարավում (այժմ Հարավային Եթովպիայի ազգությունների շրջան)։ Ըստ ազգության պատկանում է վոլայտ ազգությանը՝ օմոթալեզու բնակչությանը, որոնք գերակշռում էին Եթովպիայի այդ տարածաշրջանում։

«Հայլեմարիամ» անունը եթովպերեն նշանակում է «Մարիամ Աստվածածնի ուժը»։ «Դեսալենը»՝ նրա հոր անունն է, որ ամհարերենով նշանակում է «Ես երջանիկ եմ»։

Միջնակարգ դպրոցն ավարտել է հայրենի Վոլայտա նահանգում, իսկ 1988 թվականին Ադիս Աբեբայի համալսարանում ստացել է շինարարության ոլորտի բակալավրի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ասիստենտ Արբա-Մենչ Ագրոտեխնոլոգիական ինստիտուտում (Arba Minch Water Technology Institute)՝ այժմյան Արբա-Մինչի համալսարանում (անգլ.՝ Arba Minch University):

1992 թվականին ավարտել է Ֆինլանդիայի Տամպերե տեխնոլոգիական համալսարանը, որտեղ ստացել է սանիտարական ինժենիրինգի մագիստրոսի աստիճան (անգլ.՝ sanitation engineering): Ուսումնառության ընթացքում աշխատել է տեղի կեղտաջրերի մաքրման կայանում, իսկ դիպլոմային աշխատանքը գրել է «կեղտաջրերի մշակումը» թեմայով[6]։

Եթովպիայից վերադառնալուց հետո 13 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր գիտական և վարչական պաշտոններ, այդ թվում՝ Արբա-Մինչի հիդրոլոգիական ինստիտուտի դեկանի աշխատանքը։

Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-ժողովրդավարական ճակատ

1990-ականների վերջին և 2000-ականն թվականների սկզբին Հայլեմարիամ Դեսալենը լրջորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ ԵԺՀԺՃ-ի (Եթովպիայի իշխող կուսակցության) շարքերում և դարձել «Հարավի ժողովուրդների և ազգությունների» այդ տարածաշրջանի փոխնախագահ։ Այդ պաշտոնում փոխարինել է կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնից հեռացված Աբաթե Կիշոյին (անգլ.՝ Abate Kisho), չնայած կարծիք կա, որ նա հեռացվել է ընդդիմադիր Մելես Զենաուի խմբավորմանն աջակցելու համար՝ 2000 թվականին Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի պառակտման ժամանակ (անգլ.՝ Tigrayan People's Liberation Front):

Հարավային ժողովուրդների և ազգությունների տարածաշրջան

2001 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մարտը Հայլեմարիամ Դեսալենը եղել է Հարավի ժողովուրդների և ազգությունների (ՀԺԱ) տարածաշրջանի նախագահը։ 2010 թվականի հոկտեմբերին Դեսալենը նշանակվել է Եթովպիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար[7]։ Դեսալենը զբաղեցրել է ԵԺՀԺՃ նախագահի տեղակալի, ՀԵԺԺՇ նախագահի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի ղեկավար պաշտոնները[8]։

ԵԺՀԺՃ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Հայլեմարիամ Դեսալենը երկու տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմում աշխատել է որպես հանրային գործերի խորհրդական և քաղաքացիական կազմակերպությունների և գործընկերությունների գծով խորհրդական։ 2010 թվականին զբաղեցրել է միանգամից նախարարական երկու՝ փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։

Հրաժարական

2018 թվականի փետրվարի 15-ին երկրում բռնկված քաղաքական ճգնաժամի կապակցությամբ Հայլեմարիամ Դեսալենը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ հրաժարական է տվել ինչպես Եթովպիայի վարչապետի, այնպես էլ իշխող կոալիցիայի նախագահի պաշտոնից՝ հավելելով, որ կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները մինչև իր հրաժարականի ընդունումը և Եթովպիայի ժողովուրդների կառավարող հեղափոխական-դեմոկրատական ճակատի և խորհրդարանի կողմից նոր վարչապետի նշանակումը[9]։

Զբաղեցրած պաշտոններ

Հայլեմարիամ Դեսալենը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.

  • միջազգային
    • Աֆրիկյան միության նախագահ (2013-2014)
  • պետական.
    • ԵԺՀԺՃ-ի փոխնախագահ (2000-2002),
    • ԵԺՀԺՃ-ի նախագահ (2002—2005);
    • Ժողովրդական ներկայացուցիչների պալատի անդամ (2005 թվականից առ այսօր),
    • վարչապետի հանրային հարցերով հատուկ խորհրդական, ապա վարչապետի՝ հասարակության մոբիլիզացման և ներգրավվածության հարցերով հատուկ խորհրդական (2005-2008),
    • կառավարության կողմից գլխավոր խորհրդարանական կուսակցական կազմակերպիչ, նախարարական պորտֆելով (2008-2010)
  • կուսակցական.
    • ԵԺՀԺՃ և ՀԵԺԺՇ Գործադիր կոմիտեի անդամ (2000 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ (2002 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ նախագահի տեղակալ (2010 թվականի սեպտեմբերից)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.