![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Tso_Kiagar_Lake_Ladakh.jpg/640px-Tso_Kiagar_Lake_Ladakh.jpg&w=640&q=50)
Հայելային արտացոլում
From Wikipedia, the free encyclopedia
Հայելային կամ սպեկուլյար անդրադարձում, կամ ճշգրիտ արտապատկերում (անգլ.՝ Specular reflection), օպտիկական երևույթ, ալիքների հայելանման անդրադարձում, ինչպես լույսն արտացոլվում է հանդարտ ջրի մակերեսից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Tso_Kiagar_Lake_Ladakh.jpg/640px-Tso_Kiagar_Lake_Ladakh.jpg)
Ըստ անդրադարձման օրենքի՝ մակերևույթից անդրադարձող լույսի արտացոլված ճառագայթը դուրս է գալիս մակերևույթի նորմալի նկատմամբ նույն անկյան տակ, ինչ անկյան տակ ընկնում է։ Սա առաջին անգամ նկարագրել է Հերոն Ալեքսանդրիացին (մ.թ. մոտ 10-70 թթ.)[2]:
Հայելային անդրադարձումը տարբերվում է ցրված կամ դիֆուզիոն անդրադարձումից, որի դեպքում լույսը ցրվում է մակերեսից տարբեր ուղղություններով։