From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի մարդահամար, Հայաստանում անցկացվում է մոտավորապես յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ՝ երկրում ժողովրդագրության մասին ճշգրիտ տվյալներ հավաքելու նպատակով։
Մինչ հայերը Հայաստանում կազմում էին հիմնական մեծամասնություն, խորհրդային տարիներին երկրի երկրորդ ամենամեծ բնակչություն ունեցող ազգությունը ադրբեջանցիներն էին, որոնք 1898 թվականին կազմում էին երկրի բնակչության մոտ 2,5%-ը[1]։ Այնուամենայնիվ, Արցախի ազատագրական պայքարի ժամանակ՝ հարևան Ադրբեջանի դեմ մղվող պատերազմի ընթացքում, բոլոր ադրբեջանցիները լքել են Հայաստանը։ Համապատասխանաբար, նույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան են ներգաղթել մեծ թվով հայ գաղթականներ, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է ավելի միատարր՝ մոնոէթնիկ։ Բնակչության բռնի այս փոխանակությանն արդյունքում Ադրբեջանից հեռացել են նաև Ադրբեջանի ուդիների քրիստոնյա ժողովուրդը, որոնցից շատերը այնտեղ ընկալվում էին որպես հայեր, քանի որ երկու ժողովուրդների՝ հայերի և ուդիների միջև կան սերտ մշակութային կապեր[2]։ Հայաստանում բնակվող ուդիների թիվը 1989 թվականից մինչև 2006 թվականը 19-ից[1] դարձել է 200[2]։
Բացի այդ, անկախությունից ի վեր Հայաստանից գաղթել են մի քանի այլ էթնիկ խմբեր ևս՝ ռուսները (1989 թվականից մինչև 2001 թվականը 51,555-ից[1] դարձել է 14,660[3]), ուկրաինացիները (1989 թվականից մինչև 2001 թվականը 8,341-ից[1] դարձել է 1,633[3]), հույները (1989 թվականից մինչև 2001 թվականը 4,650-ից[1] դարձել է 1,176[3]) և բելառուսները (1989 թվականից մինչև 2001 թվականը 1,061-ից[1] դարձել է 160[3])։ Եզդիների, քրդերի, ասորիների թիվը համեմատաբար հաստատուն է մնացել (1989-2001 թվականների ընթացքում միայն մոտ 2000 ասորիներ են լքել Հայաստանը[1])։ Չնայած վրացիները պատմականորեն Հայաստանի ամենամեծ էթնիկ խմբերի թվում է եղել, նրանց թիվը 1989 թվականից ի վեր (այդ ժամանակ նրանց թիվը 1364 էր[1]) էականորեն նվազել է։
Տարի | Ընդհանուր | Քաղաքային | Գյուղական | Հայեր | Ադրբ․ | Ռուսներ | Եզդիներ/Քուրդ | Ուկր․ | Ասորիներ | Հույներ | Վրացիներ | Բելառ․ | Այլ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1926[4] | 878,929 | 165,908 (18.8%) | 713,021 (81.1%) | 743,571 (84.5%) | 83,181 (9.4%) | 19,548 (2.2%) | 15,2621 (1.7%) | 2,826 (0.3%) | 2,215 (0.3%) | 2,980 (0.3%) | 274 (0.03%) | 360 (0.04%) | 10,927 (1.2%) |
1939[5] | 1,282,338 | անհայտ | անհայտ | 1,061,997 (82.8%) | 130,896 (10.2%) | 51,464 (4%) | 20,481 (1.5%) | 5,496 (0.4%) | 3,280 (0.2%) | 4,181 (0.3%) | 652 (0.05%) | 458 (0.03%) | 3,433 (0.2%) |
1959[6] | 1,763,048 | անհայտ | անհայտ | 1,551,610 (88%) | 107,748 (6.1%) | 56,477 (3.2%) | 25,627 (1.4%) | 5,593 (0.3%) | 4,326 (0.2%) | 4,976 (0.2%) | 816 (0.04%) | 805 (0.04%) | 9,396 (0.5%) |
1970[7] | 2,491,873 | 1,481,532 (59.4%) | 1,010,341 (40.5%) | 2,208,327 (88.6%) | 148,189 (5.9%) | 66,108 (2.6%) | 37,486 (1.5%) | 8,390 (0.3%) | 5,544 (0.2%) | 5,690 (0.2%) | 1,439 (0.05%) | 1,179 (0.04%) | 9,521 (0.3%) |
1979[8] | 3,037,259 | 1,992,539 (65.7%) | 1,038,208 (34.3%) | 2,724,975 (89.7%) | 160,841 (5.2%) | 70,336 (2.3%) | 50,822 (1.6%) | 8,900 (0.2%) | 6,183 (0.2%) | 5,653 (0.1%) | 1,314 (0.04%) | 1,183 (0.03%) | 7,052 (0.2%) |
1989[1] | 3,304,776 | 2,229,540 (67.8%) | 1,058,137 (32.2%) | 3,083,616 (93.3%) | 84,860 (2.5%) | 51,555 (1.5%) | 56,127 (1.6%) | 8,341 (0.2%) | 5,963 (0.1%) | 4,650 (0.1%) | 1,364 (0.04%) | 1,061 (0.03%) | 7,239 (0.2%) |
1 Իր մեջ ներառում է ինչպես եզդի, այնպես էլ քուրդ բնակչության թվաքանակը, որոնք 1926 թվականի մարդահամարի ժամանակ հաշվարկվել են առանձին, սակայն միավորվել են հետագա մարդահամարների ժամանակ։
Խորհրդային Հայաստանի լուծարումից հետո Հայաստանում առաջին մարդահամարը կազմակերպվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության կողմից։ Ազգային ժողովը բնակչության մարդահամարի մասին օրենք ընդունել էր դեռևս 1999 թվականին, սակայն կառավարությունը անհապաղ մարդահամար անցկացնելու համար անհրաժեշտ միջոցներ չի ունեցել։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ մարդահամարը պետք է անցկացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ։
Հայաստանում հաջորդ մարդահամարը նախատեսվում է անց կացնել 2020 թվականին[9]։
Տարի | Ընդհանուր | Քաղաքային | Գյուղական | Հայեր | Եզդիներ | Ռուսներ | Ասորիներ | Ուկր․ | Քրդեր | Հույներ | Վրացիներ | Այլ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001[3] | 3,213,011 | 2,066,153 (64.3%) | 1,146,858 (35.7%) | 3,145,354 (97.9%) | 40,620 (1.2%) | 14,660 (0.4%) | 3,409 (0.1%) | 1,633 (0.05%) | 1,519 (0.04%) | 1,176 (0.03%) | - | 4,640 (0.1%) |
2011[10] | 3,018,854 | 1,911,287 (63.3%) | 1,107,567 (36.7%) | 2,961,801 (98.1%) | 35,308 (1.1%) | 11,911 (0.3%) | 2,769 (0.09%) | 1,176 (0.03%) | 2,162 (0.07%) | 900 (0.02%) | 617 (0.02%) | 1,734 (0.05%) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.