Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը ամեն տարի տրվում է հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստին։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ընտրվում է ՀՖՖ-ի անդամների, Պրեմիեր Լիգայի մարզիչների և ավագների կողմից անցկացվող քվեարկության արդյունքում[1]։

1997 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ Հարություն Վարդանյան
2004 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ Էդգար Մանուչարյան
2007 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝— Լևոն Պաչաջյան
2009 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյան

Պատմություն

Առաջին մրցանակը տրվել է 1992 թվականին։ Առաջին մրցանակակիրը եղել է Կիլիկիայի պաշտպան Սարգիս Հովսեփյանը։ Հետագայում նա արժանացել է այդ մրցանակին ևս երկու անգամ (ընդհանուրը 3 մրցանակ)։ Երկուական անգամ մրցանակին արժանացել են Արթուր Պետրոսյանը, ով այդ տարիներին հանդես էր գալիս «Շիրակում», Արմեն Շահգելդյանը, ով 1993 թվականին ստացել է մրցանակը «Արարատում» հանդես գալու տարիներին, իսկ 2007 թվականին՝ «Միկայում»։ Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, ով 2004 թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել։ Իսկ ամենատարեցը Սարգիս Հովսեփյանն է, ով 2008 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 36 տարեկանում։ Ամենից շատը մրցանակին արժանացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այդ մրցանակին արժանացել է 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին։

Հաղթողները ակումբներով

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցանակների քանակը ...
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին Հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.