From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի էներգետիկա` էներգետիկայի ոլորտը Հայաստանում, վերաբերվում է էներգիայի (և մասնավորապես էլեկտրաէներգիայի) արտադրությանը, սպառմանը և արտահանմանը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների դաժան էներգետիկ ճգնաժամից հետո, Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման շնորհիվ, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել[1]։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և բնական գազի պաշարներ, սակայն դրանք պատշաճ հետազոտված չեն, և ներկայումս համարյա բոլոր նաֆթամթերքն և բնական գազը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008 թ. պահանջարկից երկու անգամ ավել բնական գազ մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979 թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը[2]։ Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում[3]։
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ[4]։ [փա՞ստ]
Հայաստանը չունի խոշոր հաստատված նավթի պաշարներ։ Նավթամթերքի պահանջարկի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղիղ երկաթգծով, սակայն Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից Հայաստան է ճանապարհվում երկաթուղային վագոններով։ Հայաստանում նավթամթերքի առաջարկը սահմանափակված է, հիմնականում արևելքից Ադրբեջանի և արևմուտքից Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքով։ Շրջափակումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց, չնայած 1994 թ. հայտարարած հրադադարի[5]։
Հայկական և Իրանական իշխանությունները տարիներ շարունակ բանակցում էին Իրանից Հայաստան նավթատար (գոյություն ունեցող Իրան-Հայաստան գազատարից տարբեր) կառուցելու վերաբերյալ, որը Իրանի նավթը կմղի դեպի Հայաստան, սակայն մինչ օրս կառուցման համար կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել[6]։ Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2011 թ. հայտարարել էր, որ շինարարությունը կտևի երկու տարի և Հայաստանի համար կարժենա 100 միլիոն դոլար[6], նույն 2011 թվին Իրանի նավթի նախարարը նշում էր, որ 365 կիլոմետրանոց խողովակաշարը կարող է ապահովել հոսք 2014 թվին[6]։ Իրանը նախատեսում է խողովակաշարով Հայաստան արտահանել օրական շուրջ 1.5 միլիոն լիտր բենզին և դիզելային վառելիք։ Նավթամթերքների Հայաստանի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 400,000 տոննա[6]։
Հայաստանի էներգիայի սպառման ընդհանուր ծավալի մեջ բնական գազը մեծ մասնաբաժին ունի՝ հաշվարկվում է 50%։ Հայաստանը իր բնական գազի ողջ ծավալը ստանում է Ռուսաստանից (որն ունի աշխարհի բնական գազի ամենամեծ ծավալները և վերահսկում է Հայաստանի էներգետիկ ցանցի 80%-ը)[4]։ Հայաստանի բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է Հայռուսգազարդին։
Հայաստանի ջերմաէլեկտրակայանը (որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի մոտ 24%-ը) օգտագործում է բնական գազ, դարձնելով Հայաստանը (ներկայումս) էներգետիկ կախյալ Ռուսաստանից ներկրվող գազից[7]։ Ավելին, բնական գազը երկրի ձմեռային ջեռուցման գլխավոր միջոցն է։
Ռուսաստանի գազի արտահանման մենաշնորհ Գազպրոմը Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանի միջով անցնող խողովակաշարով[8]։ 2007 թ., Գազպրոմը Հայաստանին տրամադրել է 2 միլիոն խորանարդ մետրին հասնող ծավալով բնական գազ։ Որպես տարանցիկ երկիր Հայաստանը Վրաստանին հատուցել է Հայաստանի համար նախատեսված ողջ ծավալի մոտավորապես 10% -ը[9]։ Ռուսաստանի բնական գազը Վրաստան և Հայաստան է մատակարվում երկու գլխավոր խողովակաշարերով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարով (1,200մմ տրամագիծ) և Մոզդոկ-Թիֆլիս գազատարով (700 մմ տրամագիծ).[10] 2008 թ., Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 2.2 միլիոն խորանարդ մետր գազ[11]։
Իրան-Հայաստան բնական գազի խողովակաշար նոր գազատարը կառուցվել է 2008 թ. Հոկտեմբերին, այն սեփականացրել և գործարկում է Հայռուսգազարդ ընկերությունը։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո[12]։ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի Իրանյան գազի մղման թողունակություն։ Չնայած Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, սակայն Հայաստանի էներգետիկայի նախարարը 2008 թ. հոկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանը Իրանյան գազի կարիքը դեռևս չունի[4]։
Վերլուծաբանները պնդում են, որ Իրանական գազի ներմուծման Հայաստանի դիմադրությունը Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք է, որը պահպանում է Հայաստանի բնական գազի շուկայի վրա իր մենաշնորհը[4]։ Հայռուսգազարդին (որի 68%-ը պատկանում է ռուսական գազի հսկա Գազպրոմին) է պատկանում Հայաստանի ներսում ներքին սպառողներին մատակարարող բնական գազամուղի ցանցը։ Բացի այդ, ամբողջովին Գազպրոմին է պատկանում խողովակաշարի վճռորոշ բաժինը, որը Հայաստանը հանձնել է մինչև 2009 թ. գազը Եվրոպական միջին գներից զգալիորեն ցածր գներով ներմուծելու համար։ Ըստ վերլուծաբանի Հայաստանը արդյունավետ փոխանակում է էներգակիրների իր հետագա հեռանկարները էժան գների հետ հենց հիմա։ Մինչդեռ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել իր գազի մատակարարումը Իրան-Հայաստան գազատարը շահագործելով, մինչդեռ Գազպրոմը այժմ վերահսկում է իր մրցակիցների մատակարարումը[12]։
2009 թ. Հայաստանը ներմուծել է 1-1.5 միլիոն խորամարդ մետր Իրանական գազ, որի դիմաց վճարել է հոսանք արտահանելով[11]։
Չնայած հանածո վառելիքի բացակայության, Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի, 76% -ը։ ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։ Հայաստանի ազգային էլեկտրական ցանցի քարտեզը կարելի է գտնել Global Energy Network Institute այստեղ. Ռուսաստանի միացյալ էլեկտրական ցանցին United Energy Systems of Russia է պատկանում Հայաստանի էլեկտրացանցերի 70%-ը[13]։
Ատոմային էներգետիկայի սկիզբն դրվել է 1966թ-ին, երբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը։ 2021թ․ Հայաստանը նշում է ատոմային ոլորտի 55-ամյակը[14]։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ կառուցվել է 1979 թ., ունի նախնական դրվածքային 815 ՄՎտ հզորություն, թեև նեկրայումս միայն մեկ բլոկն է գործում 407.5 ՄՎտ։ 2006 թ. ատոմակայանը ապահովում էր երկրի էներգիայի 42.9%-ը։ Միջուկային վառելիքը բերվում է Ռուսաստանից և այնուհետև Երևանից տեղափոխել ատոմակայան, քանի որ Թուրքիայի հետ սահմանը փակ է[5]։ Թեև Հայաստանի Հանրապետությունը ատոմակայանի միակ սեփականատերն է, այն կառավարվում է ռուսական ընկերության կողմից United Energy Systems Արխիվացված 2008-11-04 Wayback Machine (UES)[4][15] Մեծամորի ռեսուրսները կսպառվեն 2016 թ.։
2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, (աշխատում էր Ռուսաստանից և Իրանից ներկրված գազով) ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երրորդը[16]։
2010 թ. ապրիլին բնական գազով աշխատող ջերմային նոր էլեկտրակայան բացվեց Երևանում։ Այն անկախությունից հետո կառուցված ամենախոշոր էներգետիկ օբյեկտն է[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.