From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, ՀՀ ԱՆ, Հայաստանի գործադիր իշխանության պետական մարմին։
Հայաստանի արդարադատության նախարարություն | |
---|---|
Տեսակ | արդարադատության նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Ստեղծման թվական | 1920 |
Ենթարկում | Հայաստանի կառավարություն |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Կայք | moj.am |
1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։
Հայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ[1]։
Նախարար
Տեղակալներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.