Համբուրգի միջազգային ծովային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Համբուրգի միջազգային ծովային թանգարան (գերմ.՝ Internationales Maritimes Museum Hamburg), մասնավոր թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքի ՀաֆենՍիթի շրջանում։ Թանգարանում է գտնվում Պիտեր Թամի նավերի մոդելների հավաքածուն, շինարարական պլաններ, համազգեստներ և ծովային արվեստի նմուշներ, որոնք կազմում են ավելի քան 40000 միավոր և ավելի քան մեկ միլիոն լուսանկարներ։ Թանգարանը բացվել է 2008 թվականին նախկին պահեստի տեղում։
Համբուրգի միջազգային ծովային թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Համբուրգ |
Վայր | ՀաֆենՍիթի |
Ղեկավարության նստավայր | Kaispeicher B, Համբուրգ Միտտե, Համբուրգ, Գերմանիա |
Հասցե | Koreastraße 1, Kaispeicher B, 20457 Hamburg[1] |
Հիմնադրվել է | հունիսի 25, 2008 |
Կայք | imm-hamburg.de |
Մասնավոր հավաքածուն Axel Springer SE տպագրական ընկերության խորհրդի նախկին նախագահ Պիտեր Թամը սկսել է հավաքել 1934 թվականին, երբ վեց տարեկան էր[2][3]։ Ինչպես Թամն է պատմել, թանգարանի ստեղծման նախնական պատմությունը սկսվել է, երբ մայրն իրեն նվիրել է առաջին մոդելային նավը[4]։ Նախքան ՀաֆենՍիթի շրջանում բացումը, հավաքածուն կոչվել է «Wissenschaftliches Institut für Schifffahrts- und Marinegeschichte» (Առևտրական նավերի և ռազմածովային պատմության ակադեմիական ինստիտուտ)՝ տեղակայված Էլբշոսե փողոցում գտնվող առանձնատանը և բաց է եղել միայն նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելով[5]։ 2004 թվականին Համբուրգի խորհրդարանն ընդունեց ՀաֆենՍիթի շրջանում նոր թանգարան ունենալու դրամաշնորհը[4]։ 2008 թվականի հունիսի 25-ին Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը բացեց թանգարանը[6]։
Kaispeicher B (նավամատույց B) Համբուրգի ամենահայտնի պահեստը, որը կառուցել են 1878 և 1879 թվականներին ճարտարապետներ Բեռնհարդ Գեորգ Յակոբ Հանսենը և Վիլհելմ Էմիլ Միրվայնը։ Այն կառուցվել է փայտի և պողպատե սյուների օժանդակ կառուցվածքով, աղյուսների արտաքին պատերը նույնպես օժանդակում են շենքին։ Շենքը նախագծվել է նեոգոթիկա ոճով, օգտագործվել է որպես հացահատիկների մեքենայացված շտեմարան և փաթեթավորված ապրանքների պահեստ։ 1890 թվականին Համբուրգ քաղաքը գնել է պահեստը և այն անվանվել է Kaispeicher B: 2000 թվականին շենքը համարվել է մշակութային ժառանգության օբյեկտ, սակայն մինչև 2003 թվականի վերջ օգտագործվել է որպես ապրանքների պահեստ[7]։ 2008 թվականին թանգարանը բացվեց վերանորոգումից հետո։ Միրյանա Մարկովիչը (MRLV Architekten) նախագծել է վերանորոգումը և Architekten- und Ingenieurverein Hamburg-ի կողմից արժանացել մրցանակի։
Թանգարանի հավաքածուն հիմնականում ներառում է Պիտեր Թամի անձնական հավաքածուի նմուշներ, և մամուլի կողմից խիստ քննադատության է արժանացել Ատլանտյան օվկիանոսի համար ճակատամարտի, Ատլանտիկայի ճակատամարտի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի գաղութային պատմության հանդեպ պատմական իրազեկության պակասի համար[2][4][5][6][8][9][10][11][12]։ Որոշ քննադատներ ավելի ուշ փոխեցին իրենց կարծիքը[13]։
Walkabout-ը սկսվում է Էլբա գետում հայտնաբերված 3000-ամյա մակույկով[12]։ Մեկ այլ ցուցադրություն է, 1946 թվականին Berliner Zeitung թերթում Նյուրնբերգյան դատավարության մասին հոդվածում ցուցադրվող ադմիրալ Կարլ Դյոնիցի (1891-1945) մարշալական մականը։ Հոդվածը նկարագրում է նացիստական պատերազմի հանցագործների դեմ դատավճիռները։ Հետագա ցուցադրությունը ներառում է ծովային կամ ռազմածովային թեմաներ, կետերի փղոսկրից պատրաստված նավերի մոդելներ, զենքեր, համազգեստներ և զարդարանքներ[12]։ Ցուցադրվում է նաև Ջեյմս Քեյրդի ուղևորության վերարտադրությունը[14][15]։ Թանգարանի արխիվը ներառում է Հորացիո Նելսոնի 47 բնօրինակ նամակները, որը հայտնի է Տրաֆալգարի ճակատամարտում իր հաղթանակով[12]։
12000 մ 2 տարածքում ներկայացված է 36000 նմուշներից բաղկացած հավաքածու[2][8]՝
Բացի մշտական ցուցադրությունը՝ թանգարանը նաև ներկայացրել է մի քանի հատուկ ցուցադրություններ, օրինակ, վիկինգների մասին ցուցադրությունը[9][16]։
Թանգարանի բյուջեն հաշվարկվում է տարեկան 150000 այցելուի հաշվարկով[8]։ 2008 թվականին թանգարանն առաջին անգամ մասնակցել է «Tag des offenen Denkmals» («Բաց ժառանգության օր») ամենամյա համազգային միջոցառմանը, որը հովանավորվում է Deutsche Stiftung Denkmalschutz-ը[17]։ Թանգարանը մասնակցում է նաև Համբուրգի թանգարանային գիշեր ծրագրին[16]։
Թանգարանը պատկանում է Peter Tamm Sen. Stiftung հիմնադրամին։ Շենքի վերակառուցումը իրականացվել է Համբուրգ քաղաքի 30 միլիոն եվրոյի դրամաշնորհով[6][8]։
Թանգարանը գտնվում է Համբուրգի նավահանգստում՝ Շպայխերշտադտում (պահեստային տարածք)։ Համբուրգի սենատի կողմից շենքը վարձավճարով 99 տարով տրամադրվել է հիմնադրամին[4][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.