From Wikipedia, the free encyclopedia
Համընդհանուր ընտրությունները կայացել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում։ Այն երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Արցախը նույն օրն ընտրել է երկրի նախագահին և Ազգային ժողովը[1]։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, ամենաշատ տեղերը ստացել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 88%-ով երկրի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։
Համապետական ընտրություններ Արցախում (2020) | ||||
---|---|---|---|---|
մարտի 31, 2020 | ||||
Թեկնածու | Արայիկ Հարությունյանը | Մասիս Մայիլյան | ||
Ձայներ երկրորդ փուլում | 39,860 (88.01%) |
5,428 (11.99%) |
||
| ||||
Տեսակ | ընտրությունների խումբ |
Ի սկզբանե նախագահական ընտրությունները նախատեսված էր համաժողովրդական քվեարկությամբ անցկացնել 2017 թվականին՝ 2012 թվականի ընտրություններից հինգ տարի անց։ Սակայն 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը նախագահական-խորհրդարանական համակարգից անցում է կատարել նախագահական համակարգի։ 2017 թվականին՝ համընդհանուր ընտրություններից երեք տարի առաջ Ազգային ժողովը երկրի նախագահ է վերընտրել Բակո Սահակյանին[2][3]։
Գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին[4][5]։
Արցախի նախագահի ընտրությանը կիրառվում է երկու փուլով համակարգը։ Եթե թեկնածուն հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, ապա նա հայտարարվում է ընտրված։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարում 50 տոկոսի շեմն, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում միայն երկու առավել շատ քվե ստացած թեկնածուները։ Երկրորդ փուլի հաղթողն ընտրվում է Արցախի նախագահ։
Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով։ Պատգամավորների թիվը կլինի 27-ից 33, այն կսահմանի ընտրական օրենսգիրքը[6]։
Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու[7]․
Ստորև ներկայացված է ընտրություններին առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները[8].
Քվեաթերթիկի համար | Կուսակցություն | 1-ին համարը ցուցակում |
---|---|---|
1 | «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | Արայիկ Հարությունյան |
2 | «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք | Գրիգորի Սահակյան |
3 | Արցախի պահպանողական կուսակցություն | Դավիթ Բաբայան |
4 | «Միասնական հայրենիք» կուսակցություն | Գագիկ Բաղունց |
5 | Ազգային վերածնունդ կուսակցություն | Հայկ Խանումյան |
6 | Հայ Հեղափոխական Դաշնակցություն | Դավիթ Իշխանյան |
7 | Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն | Աշոտ Ղուլյան |
8 | Արդարություն կուսակցություն | Վիտալի Բալասանյան |
9 | Արցախի հեղափոխական կուսակցություն | Արտուր Օսիպյան |
10 | Արցախի կոմունիստական կուսակցություն | Գրիշա Հովհաննիսյան |
11 | Անկախության սերունդ կուսակցություն | Ռուսլան Իսրայելյան |
12 | Միացյալ Հայաստան կուսակցություն | Վահան Բադասյան |
Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 26-ին[9]։ COVID-19 համավարակով պայմանավորված, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, Արցախի նախագահի և պատգամավորի թեկնածուները մեծամասամբ խուսափել են փակ հանդիպումներից[10]։
Քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 29-ին Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացել է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը[11]։ Ընտրությունների նախորդող օրը՝ մարտի 30-ին երկրում լռության օր էր[12]։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներից Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը[13]։
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների, նախագահի թեկնածուներից առաջատարը Արայիկ Հարությունյանն է, որին ընտրել պատրաստվող քաղաքացիները երկու անգամ ավել են Մասիս Մայիլյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից, իսկ վերջինսի համակիրները 3 անգամ շատ են Վիտալի Բալասանյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից։ Չորրորդ տեղում, ըստ այս հարցումների, Աշոտ Ղուլյանն է[14]։
Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7%-ը։ Նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2%-ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։ Կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ։
Թեկնածու | Կուսակցություն | Առաջին փուլ | Երկրորդ փուլ | |||
---|---|---|---|---|---|---|
Քվեներ | % | Քվեներ | % | |||
Արայիկ Հարությունյան | «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» | 36,014 | 49.18 | 39,860 | 88,01 | |
Մասիս Մայիլյան | Անկախ | 19,346 | 26.42 | 5,428 | 11,99 | |
Վիտալի Բալասանյան | Արցախի «Արդարություն» կուսակցություն | 10,750 | 14.68 | |||
Դավիթ Իշխանյան | Հայ Հեղափոխական Դաշնակցություն | 1,872 | 2.56 | |||
Աշոտ Ղուլյան | Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն | 1,683 | 2.30 | |||
Հայկ Խանումյան | Ազգային վերածնունդ կուսակցություն | 963 | 1.32 | |||
Վահան Բադասյան | Միացյալ Հայաստան կուսակցություն | 757 | 1.03 | |||
Դավիթ Բաբայան | Արցախի պահպանողական կուսակցություն | 586 | 0.80 | |||
Ռուսլան Իսրայելյան | «Անկախության Սերունդ» կուսակցություն | 368 | 0.50 | |||
Քրիստինե Բալայան | Անկախ | 207 | 0.28 | |||
Աշոտ Բադալյան | Անկախ | 198 | 0.27 | |||
Բելլա Լալայան | Անկախ | 184 | 0.25 | |||
Սերգեյ Ամիրյան | Անկախ | 161 | 0.22 | |||
Մելսիկ Պողոսյան | Անկախ | 141 | 0.19 | |||
Անվավեր/դատարկ | 2,625 | – | 1,876 | – | ||
Ընդհանուր | 75,855 | 100 | 47,164 | 100 | ||
Գրանցված ընտրողներ | 104,866 | 72.47 | 104,777 | 45.01 | ||
Աղբյուր՝ ԿԸՀ Արխիվացված 2020-04-21 Wayback Machine |
Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր։ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժը՝ 40,4%, երկրորդ տեղում է Սամվել Բաբայանի գլխավորած ուժը՝ 23,6%[15]:
Կուսակցություն / Դաշինք | Քվեներ | % | +/– | Տեղեր | +/– | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինք | 29,688 | 40.43 | –6.9 | 16 | +1 | ||||
Միասնական հայրենիք | 17,365 | 23.65 | Նոր | 9 | Նոր | ||||
Արդարություն կուսակցություն | 5,865 | 7.99 | Նոր | 3 | Նոր | ||||
Հայ Հեղափոխական Դաշնակցություն | 4,717 | 6.42 | –12.4 | 3 | –4 | ||||
Արցախի ժողովրդավարական կուսակցություն | 4,269 | 5.81 | –13.3 | 2 | –4 | ||||
Նոր Արցախ դաշինք | 3,305 | 4.50 | Նոր | 0 | Նոր | ||||
Ազգային վերածնունդ | 2,360 | 3.21 | –2.17 | 0 | 0 | ||||
Արցախի պահպանողական կուսակցություն | 2,108 | 2.87 | Նոր | 0 | Նոր | ||||
Արցախի հեղափոխական կուսակցություն | 1,660 | 2.26 | Նոր | 0 | Նոր | ||||
Միացյալ Հայաստան կուսակցություն | 958 | 1.30 | Նոր | 0 | Նոր | ||||
Անկախության Սերունդ կուսակցություն | 656 | 0.89 | Նոր | 0 | Նոր | ||||
Արցախի կոմունիստական կուսակցություն | 480 | 0.65 | –1.00 | 0 | 0 | ||||
Անվավեր/դատարկ | 2,418 | – | – | – | – | ||||
Ընդհանուր | 75,849 | 100 | – | 33 | 0 | ||||
Գրանցված ընտրողներ | 104,350 | 72.69 | +1.81 | – | – | ||||
Աղբյուր՝ ԿԸՀ Արխիվացված 2020-04-04 Wayback Machine, Armenanews |
Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Արցախում։ Ապրիլի 5-ին մայրաքաղաք Ստեփանակերտում ցուցարարները պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչպես նաև գործող նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լյովա Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականները[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.