Համաշխարհային սերիա
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային սերիա (անգլ.՝ World Series), Բեյսբոլի գլխավոր եթերաշրջանի որոշիչ սերիա, որում այժմ խաղալու իրավունք ունեն Ամերիկյան և Ազգային լիգաների լավագույն թիմերը։ Ժամանակակից համաշխարհային սերիան անցկացվում է 1903 թվականից, սակայն 1904 և 1994 թվականներին (աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլի պատճառով) խաղեր չեն անցկացվել։ 24 ակումբներ դարձել են չեմպիոն, 29-ը մասնակցել են եզրափակիչներին (բացառությամբ «Սիթլ Մարիներսը»)։
Սերիաների հաղթողը գրեթե միշտ որոշվում էր մինչև չորս հաղթանակ սերիայում, բացառությամբ 1903, 1919, 1920 և 1921 թվականներին, երբ թիմը պետք է հինգ անգամ հաղթեր՝ մրցանակ ստանալու համար։ «Նյու Յորք Յանկիս»-ը Համաշխարհային սերիայում մասնակցել է ավելի շատ, քան ցանկացած այլ թիմ՝ 40 անգամ՝ հաղթելով դրանցից 27-ում։ «Սենթ Լուիս Կարդինալսը» հաղթել է 11 անգամ․ երկրորդն ամբողջ առաջնությունում և լավագույնը Ազգային լիգայի թիմերի մեջ։