![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Pollutant_Drops_in_wuhan_china_due_to_virus.png/640px-Pollutant_Drops_in_wuhan_china_due_to_virus.png&w=640&q=50)
Համաշխարհային պանդեմիայի ազդեցությունն էկոհամակարգի կարգավիճակի բարելավման կամ վատթարացման վրա
From Wikipedia, the free encyclopedia
COVID-19 համաճարակի արդյունքում ամբողջ աշխարհում առաջացած խանգարումը հանգեցրել է շրջակա միջավայրի և կլիմայի բազմաթիվ ազդեցությունների։ Նախատեսված ճանապարհորդությունների զգալի անկումը բազմաթիվ շրջաններում հանգեցրել է օդի աղտոտման նվազեցմանը։ Չինաստանում արգելափակումները և այլ ձեռնարկումները հանգեցրել են ածխածնի արտանետումների 25 տոկոսի նվազմանը և ազոտի օքսիդների արտանետումների 50 տոկոսի կրճատմանը, ինչը Երկրային համակարգերն ուսումնասիրող գիտնականներից մեկի գնահատմամբ, հնարավոր է, որ փրկել է առնվազն 77,000 կյանք երկու ամսվա կտրվածքով։ Շրջակա միջավայրի վրա այլ դրական ազդեցությունների շարքում ներառվում են կառավարման համակարգով վերահսկվող ներդրումները` կայուն էներգետիկ անցում կատարելու և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված այլ նպատակների համար, ինչպիսիք են Եվրամիության յոթնամյա 1 տրիլիոն եվրո բյուջեի առաջարկը և 750 միլիարդ եվրո վերականգնման պլանը` «Հաջորդ սերունդ ԵՄ» -ը, որն ուղղված է վերապահելու ԵՄ ծախսերի 25% -ը՝ կլիմային բարենպաստ ծախսերի համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Pollutant_Drops_in_wuhan_china_due_to_virus.png/640px-Pollutant_Drops_in_wuhan_china_due_to_virus.png)
Այնուամենայնիվ, համաճարակի բռնկումը նաև նպաստել է անօրինական գործողությունների կանխարգելմանը, ինչպիսիք են Ամազոնի անձրևային անտառի անտառահատումը և Աֆրիկայում որսագողությունը, խոչընդոտել է բնապահպանական դիվանագիտության ջանքերը և առաջադրել է տնտեսական այնպիսի հետևանքներ, որոնք որոշ կանխատեսումներով կդանդաղեցնեն վերականգնվող էներգիայի ստացման համար նպատակաուղղված տեխնոլոգիաներ ձեռք բերելու ներդրումները։