![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/World_Time_Zones_Map.png/640px-World_Time_Zones_Map.png&w=640&q=50)
Համաշխարհային ժամանակ
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ժամանակ կամ UT (անգլ.՝ Universal Time), ժամանակի սանդղակ՝ հիմնված Երկրի պտույտի վրա։ Համաշխարհային ժամանակը համարվում է Գրինվիչի միջին ժամանակի (GMT) ժամանակակից փոխարինողը։ Հաճախ շփոթվում է համաշխարհային կոորդինացված ժամանակի հետ (UTC)։ Համաշխարհային ժամանակը սկսել է կիրառվել 1925 թվականի հունվարի 1-ին։ Փաստացի «համաշխարհային ժամանակը» բազմիմաստ հասկացություն է, քանի որ գոյություն ունի նրա տարբեր տարբերակներ։ Դրանցից գլխավոր են հանդիսանում UT1 և UTC։ Մնացածները հիմնված են հեռավոր երկնային մարմինների նկատմամբ Երկրի պտույտով։Երկրի և UT-ի ռոտացիան մոնիտորինգի ենթարկվում է Միջազգային տեղեկատվական համակարգերի ծառայության (IERS) կողմից։ Միջազգային աստղագիտական միությունը նույնպես ներգրավված է ստանդարտներ սահմանելու գործում, սակայն հեռարձակման ստանդարտների վերջնական որոշումը կայացնում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը կամ ՄՄԸ-ն[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/World_Time_Zones_Map.png/640px-World_Time_Zones_Map.png)