Համաներում
From Wikipedia, the free encyclopedia
Համաներում (հուն․՝ αμνηστια - մոռացության տալը, ներել) պետական ակտով որոշ կատեգորիայի հանցագործություններ կատարած անձին կամ անձանց խմբին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը կամ դատվածությունը հանելը[1]։
Ամնիստիան տարածվում է մինչև ակտի հրապարակվելը կատարված հանցագործություններ վրա։ Մինչև ամնիստիան տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը չեն հարուցվում, իսկ հարուցվածները կրճատվում են։ Դատից ազատվող կամ պատիժը կրած անձինք ամնիստիայի ուժով կարող են ճանաչվել դատվածություն չունեցողներ։ Ամնիստիան սովորաբար ընդունվում է պետության համար նշանակալից իրադարձությունների, կարևոր տարեդարձերի առթիվ։ Ամնիստիան տարբերվում է ներումից։
Մեծ Բրիտանիայում համաներումը շնորհվում է սովորաբար թագուհու կամ խորհրդարանի կողմից, սովորաբար շնորհվում է քաղաքական հանցագործներին։ Համաներում առաջին անգամ կիրառվել է Աթենքում, Թրասիբուլուսում, տարածվել երեսուն անձանց վրա։ Հայտնի համաներումներ են Նապոլեոնի համաներումը 1815 թվականի մարտի 13-ին, երբ ազատվեցին 13 բանտարկյալներ, ներառյալ Թալլեյրանդը, Պրուսիական համաներումը 1840 թվականի օգոստոսի 10-ին, 1857 թվականին Ավստրիայի կայսր Ֆրանս Յոզեֆ Առաջինի հայտարարած համաներումը, ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնի համաներումը ԱՄՆ քաղաքացիական պատերազմից հետո 1868 թվականին, Ֆրանսիական համաներումը 1905 թվականին։ 1872 թվականին ամերիկացի քաղաքագետների համար համաներում նշանակում էր ընտրելու իրավունքի և նախկին աշխատանքի իրավունքի վերականգնում, որը տրվում էր Կոնգրեսի կողմից[2]։ 1986 նոյեմբերի 6-ին թվականին Ռոնալդ Ռեյգանի կողմից Ներգաղթի բարեփոխման և վերահսկման ակտի հրապարակումով համաներում կիրառվեց ԱՄՆ-ի երեք միլիոն անփաստաթուղթ ներգաղթյալների նկատմամբ։