From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային ստեղնաշար, սարք, որ թույլ է տալիս համակարգչում ներմուծել տեղեկություն։ Այն իրենից ներկայացնում է ստեղների խումբ, որոնք տեղակայված են հատուկ հերթականությամբ։
Առաջին համակարգիչները չունեին ստեղնաշարներ՝ տվյալները ներմուծվում էին կամ մեխանիկական ստեղների միացմամբ կամ հատուկ լարերի օգնությամբ։ Հետագայում ժամանակաբաշխման ռեժիմի ստեղծման հետ մեկ տեղ անհրաժեշտություն առաջացավ կատարել ներմուծում առանց գործընթացից կտրվելու։ Սկզբնական շրջանում այս նպատակի համար օգտագործվեց էլեկտրամեխանիկական հեռագիրը, հետագայուն նրանց փոխարինման եկան տերմինալները։ Այս տերմինալներում ստեղնաշարը բաղկացուցիչ մաս էր կազմում, չնայած նրան, որ այն կարող էր լինել կաղապարից առանձին։ Էլեկտրական մասի, ստեղների թվի և դասավորության ոչ մի ստանդարտ չկար։ Այսպիսի տերմինալները կարող էին ունենալ առանձին ստեղներ կուրսորը շարժելու, էջը թերթելու և այլնի համար։
Միկրոհամակարգիչների ի հայտ գալուց հետո ստեղնաշարները արդեն հնարավորություն կար միացնելու համակարգչին։ Սակայն այս ստեղնաշարները նույնպես չէին համարվում ունիվերսալ սարքեր՝ նրանք համակարգչին միանում էին ուղիղ կամ այս սարքի միջոցով։ Տարբեր կառուցված ունեցող համակարգիչները օգտագործում էին իրենց ունիկալ ստեղնաշարները։ Որոշ մոդելներում ինչպիսին օրինակ ZX80, ստեղնաշարը տեղադրված էին կաղապարում կան նաև մոդելներ, որոնք բլոկին միացվում են լարերով։ Որոշ ստեղնաշարներ պարունակում էին նվազագույն ստեղների կազմ՝ տառեր-թվեր, Enter և մի քանի ղեկավարող ստեղներ։ Նաև ստեղծվեցին ստեղներ, որոնք չունեին կոնկրետ ֆունկցիոնալ։ Փորձեր կատարվեցին ստեղծելու ակկորդային ստեղնաշարներ։
Հետագայում ստեղծվեց ստեղնաշարներ IBM PC-ների համար։ IBM PC-ի համար ստեղծված առաջին ստեղնաշարը կրում էր «XT» անվանումը, այն իր նախկին տարբերակներից տարբերվում էր ստեղների դասավորությամբ, իսկ ստեղների քանակը 83-ն էր (10-ը ֆունկցիոնալ)։ IBM PC/AT թողարկման հետ մեկ տեղ, 1984 թվականին առաջացավ նոր ստեղնաշարների ստանդարտ։ Սակայն դասավորությունը կրել է աննշան փոփոխություններ՝ ավելացվել է SysRq ստեղնը, թվային բլոկը, որոշ ստեղների տեղերը փոփոխվել էին։ Չնայած նրան, որ նրանք օգտագործում էին նույն խրոցները, նոր ստեղնաշարները անհամատեղելի էին IBM PC և IBM PC/XT-ի հետ և դրանց միացման համար օգտագործվում էր հատուկ սարքեր։ Ստեղնաշարների նոր շրջանը սկսեց «Model M»-ի թողարկման հետ մեկ տեղ, որը կախված տարածաշրջանից ուներ 101-ից (ամերիկյան դասավորություն) մինչև 106 (ճապոնական) ստեղներ, և դարձան ստանդարտ։ Ստեղնաշարների հետագա զարգացումը սկսեց հենց այս մոդելից, միացման խրոցը փոխարինվեց PS/2-ի և USB-ի, ավելացվեց Windows և ընտրացանկ ստեղները։ Դյուրակիր համակարգիչներում կարելի է հանդիպել այլ դասավորություն, բացի դա որոշ ստեղներ կարող են ավել լինել օրինակ՝ Fn ստեղնը։
Ըստ իրենց նշանակության ստեղները բաժանվում են մի քանի հիմնական խմբի՝
Հավելյալ խմբեր՝
Ստեղների մի խմբաքանակ տեղակայված է ստեղնաշարի վերին հատվածում։ Դրանից ներքև տեղակայված են տառա-թվային ստեղները։ Աջ մասում տեղակայված են կուրսորը ղեկավարող ստեղները, իսկ մյուս ծայրում թվային վահանակը։
Տառա-թվային ստեղները այլ կերպ կոչվում են այբբենական ստեղներ, տվյալների ստեղներ և ստեղներ տվյալների ներմուծման համար։ Այս բլոկի հիմքում ընկած է գրամեքենայի սխեման։ Սովորաբար մի ստեղնը պարունակում է միանգամից մի քանի տառ, սիմվոլ, կետադրական նշան և այլն։ Ինչպիսի տառ կներմուծվի, որոշվում է հատուկ ստեղների միջոցով[1][2]։
PC/AT ստեղնաշարի ստանդարտ բլոկը ունենում է 47 ստեղն։ Որոշ լեզուների համար, որոնցում այբբուբենը ունի 26-ից ավել տառ, ստեղնաշար արտադրողները թողարկում են ստեղնաշարներ հավելյալ ստեղներով։
Տառա-թվային բլոկը բաժանվում է շարքերի և գոտիների։ Ներքին շարքը գտնվում է «բացատանիշ» ստեղնի և Ctrl, Alt, AltGR վերին մասում։ Այն համարվում է առաջին շարքը։ Երկրորդ շարքը գտնվում է դրանից վերև այն կոչվում է տասը մատով տպելու հմտություն։ Ավելի վերև գտնվում է երրորդ շարքը։ Ամենավերևի շարքը, որը չորրորդն է ունի լատիներեն QWERTY հերթականությունը։
Տեքստի հավաքումը ավելի հարմար դարձնելու համար ստեղները չեն դասավորվում նույն հարթության վրա։ Ստեղնաշարների որոշ մոդելներ, օրինակ՝ «IBM Model M»-ը, կամ այլ ստեղնաշարներում որոնք հարմարեցված են աջ և ձախ ձեռքերի համար, օգտագործվում է ճկված սալիկ, բայց ավելի հաճախ օգտագործվում է տարբեր բարձրության ստեղներ։
Տառա-թվային ստեղների գործողության արդյունքը կախված է ռեգիստրից։
Ղեկավարման ստեղները նախատեսված են հատուկ գործողությունների համար, որոնք կարող են կատարվել առանձին-առանձին կամ ստեղների համադրությամբ[1], դրանց մեջ են մտնում՝ Esc, Tab, Ctrl, Alt, Backspace, Enter, PrtSc, Ins, Num Lock, Del, Scroll Lock, Break, Win[1]։
Ձևափոխիչ-ստեղները նախատեսված են այլ ստեղների ձևափոխման համար, դրանք են ՝ Shift, Ctrl, Caps Lock, Alt, AltGr և Win։
PC/AT ստանդարտի ստեղնաշարների վերին հատվածում է ֆունկցիոնալ ստեղների բլոկը՝ F1-ից մինչև F12։ PC/XT համակրգիչների ստեղնաշանրի վրա կար 10 ֆունկցիոնալ ստեղները, որոնք գտնվում էին ստեղնաշարի ձախ մասում։
Թվային բլոկը բաղկացած է 17 ստեղնից։ Թվային բլոկի ստեղները կրկնում է այն նույն ֆունկցիաները ինչ տառա-թվային բլոկը, սակայն այն մասնավորապես կենտրոնացված է թվաբանական համակարգի վրա։ Համարվում է, որ թվային բլոկի ստեղները ավելի հարմար են թվերի ներմուծման համար։ Երբ Num Lock-ը անջատված է այն կրկնում է կուրսորի ղեկավարման ստեղների ֆունկցիան։
Աշխատանքային սեղանի վրա տեղ խնայելու կամ ստեղնաշարը փոքր չափերի սարքերի վրա տեղադրելու համար ստեղծվել են կոմպակտ ստեղնաշարները, որոնցում ստեղները դասավորված են ոչ ստանդարտ հերթականությամբ կամ հեռացված են լինում որոշ ստեղներ[3]։ Կոմպակտ ստեղնաշարները մեծ հայտություն ունեն, օրինակ՝ գեյմերների և համակարգային ադիմինստրատորների շրջանում, քանի-որ հարմար էր տեղափոխել[4]։ Ավելի հայտնի են կոմպակտ ստեղնաշարների ֆորմատներից՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.