Հիացինտ, հին հունական դիցաբանության մեջ Սպարտայի թագավորի պատանի որդին, նետաձիգ աստված Ապոլլոնի ընկերը։ Հիացինտը սիրունատես, իր գեղեցկությամբ օլիմպիական աստվածներին հավասար մահկանացու էր։

Thumb
Ժան Բրոկ - «Հիացինտի մահը»

Սպարտացիները հմուտ լինելով մարմնամարզության մեջ հաճախ էին մարզումներ անցկացնում։ Ապոլլոնը մի օր ընկերոջ հետ զբոսանքի է գնում Եվրտաս գետի ափը և միանում սպարտացիներին։ Մի անգամ Ապոլլոնն ու Հիացինտը իրենց ուժերն էին փորձում սկավառակ նետելու մեջ։ Հերթը ամենազոր Ապոլլոնինն էր, նա սկավառակը նետեց այնքան բարձր, որ այն հասավ մինչև երկինք։ Ցած ընկնելու պահին Հիացինտը վազում էր դեպի ընկնելու վայր, նա ցանկանում էր արագ վերցնել և իր նետումով ապացուցել ամենազոր Ապոլլոնին, որ ինքն էլ իր ուժով չի զիջում նրան։ Սակայն սկավառակը այնպիսի ուժով ընկավ գետին, որ անկման հարվածից հետ մղվելով դիպավ Հիացինտի գլխին։ Գեղեցիկ Հիացինտը թաթախված էր արյան մեջ։ Գունատվեց պատանին, Ապոլլոնը ամեն ինչ անում էր ընկերոջը փրկելու համար, փորձում էր արյան հոսքը կանգնեցնել, սակայն մարում էր Հիացինտը։ Ապոլլոնը հուսահատված էր իր անզորությունից։ Նա անիծում էր իրեն, որ դարձավ սիրելի ընկերոջ մահվան պատճառը, նա ցանկանում էր ինքն էլ մեռնել և չլինել այլևս անմահ։ Հադեսի թագավորության դռները բացվել էին և ներս թողեցին Հիացինտի հոգուն։ Արցունքները հոսում էին Ապոլլոնի այտերի վրայով։ Նա իր խոսքը հղեց առ երկիր, որպեսզի Հիացինտի վառ հիշատակը հավերժ մնա բոլորի հոգիներում։ Այնքան հզոր էր Ապոլլոնի խոսքը, որ Հիացինտի արյունից ծաղիկներ աճեցին և դարձան ալ կարմիր հիակինտ ծաղիկները։ Հիացինտի հիշատակը մեծարում են նաև մարդիկ նշելով հիկինթյան օրեր։

Գրականություն

  • Ն. Ա. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները - 1989 թ.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.