բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Անմահաթուփ, հալվե, սապռ[1] կամ ալոե (լատին․՝Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Ընդգրկում է մոտ 500 տեսակ։ Նախկինում Հալվեն պատկանում էր Aloaceae կամ Asphodelaceae[2] ընտանիքին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Հալվե, Գիտական դասակարգում ...
Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։
Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։
Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։
Алоэ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Алоэ — статья из Большой советской энциклопедии
Егорова Т. В. Семейство асфоделовые (Asphodelaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.։ Просвещение, 1981. — Т. 6. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 127—148. — 543 с. — 300 000 экз
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 52)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.