![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/H%25C9%2599k%25C9%2599ri_%2528%25C3%25A7ay%252920211204_162208.jpg/640px-H%25C9%2599k%25C9%2599ri_%2528%25C3%25A7ay%252920211204_162208.jpg&w=640&q=50)
Հագարի
գետ Ադրբեջանում / From Wikipedia, the free encyclopedia
Հագարի, գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Որոտան գետի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակարի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հագարի, Բնութագիր ...
Հագարի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 170 կմ |
Ավազանի մակերես | 2570 կմ² |
Ջրի ծախս | 16,2 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 39°41′25″ հս․. լ. 46°29′52″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Որոտան, Աղավնո, Զանքանակյան, Մունջուղ, Ահմեդլի և Աղօղլան |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Երկրամաս | Քաշաթաղի շրջան |
Փակել
Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ կոչվող լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 միլիոն մ³։