![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Armenian_Academy_of_Sciences.jpg/640px-Armenian_Academy_of_Sciences.jpg&w=640&q=50)
ՀՀ ԳԱԱ իսկական անդամների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվել է 1943 թվականին (մինչ 1991 թվականը Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիա, 1991-1993 թվականներին՝ ՀՀ Գիտությունների ակադեմիա, ներկա անվանումը՝ 1993 թվականից)։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ են ընտրվում այն գիտնականները, որոնք գիտական դպրոցի հիմնադիրներ են կամ գիտությունը հարստացրել են գիտական արժեք ունեցող, միջազգային ճանաչումով հաստատված սկզբնական աշխատություններով[1]։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ ընտրվում են ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ. ակադեմիայի անդամությունը ցմահ է[1]։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի թեկնածուների համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիությունը[2]։ Ընդհանուր առմամբ 1943 թվականից ընտրվել է 197 ակադեմիկոս։
![]() |
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը (ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան, 1958) |
Ստորև ներկայացված է ՀՀ ԳԱԱ իսկական անդամների արդի ցանկը։
Յուրաքանչյուր ակադեմիկոսի համար նշված է ծննդյան ամսաթիվը; ակադեմիկոս ընտրվելու թիվը; թղթակից-անդամ ընտրվելու տարին (թղթ.-անդ.), եթե ընտրվել է; ՀՀ ԳԱԱ բաժանմունք[Ն 1], որի կազմում է ակադեմիկոսը; մասնագիտությունը, ըստ որի ընտրված է ակադեմիկոսը և գիտական աստիճանը։
Ցանկում ներառված են 59 ակադեմիկոս (57 տղամարդ և 2 կին), ՀՀ ԳԱԱ նախագահության 12 անդամներ։ 9 ակադեմիկոս ընտրվել են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիա, իսկ մնացած 51-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։