From Wikipedia, the free encyclopedia
Իսլանդիայի հիմնական դավանանքը Իսլանդիայի ավետարանական լյութերական եկեղեցին է, որը պաշտոնական դարձավ 1540 թվականին[1] (այն ժամանակ Իսլանդիան պատկանում էր Դանիային) և 2009 թվականին այն դավանում էր երկրի ընդհանուր բնակչության 92,2%-ը[2]։ Բնակչությունը նաև դավանում է կաթոլիկություն և այլ լյութերական եկեղեցիներ[3]։ Ռեյկյավիկում, հավանաբար, ուղղափառ եկեղեցի ևս կկառուցվի։ 2016 թվականի սկզբին հրապարակված հարցման արդյունքները[4] ցույց են տալիս, որ իսլանդացիների կեսից քիչն իրեն համարում է կրոնավոր, իսկ երիտասարդների ավելի քան 40%-ն իրեն աթեիստ է համարում։ Կրոնն ավելի տարածված է Ռեյկյավիկից դուրս։ Այսպես, մայրաքաղաքի հարցված բնակիչների 56,2%-ն իրեն քրիստոնյա է ճանաչել։ Երկրի մնացած մասում քրիստոնյաները կազմում են 77-90%։ Հարցումը ցույց է տվել նաև սերունդների կրոնականության տարբերություններ։
Քրիստոնեությունն Իսլանդիայում որպես պաշտոնական կրոն ընդունվել է 1000 թվականին[5]։
1860 թվականից Իսլանդիայում գործում է կաթոլիկ միսիա, որը ստեղծել է դեռևս գործող դպրոցներ և հիվանդանոցներ։ 1929 թվականից Ռեյկյավիկը պաշտոնապես նշանակել է կաթոլիկ եպիսկոպոս և բացել մի քանի կաթոլիկ միաբանություններ։ Այսօր Իսլանդիայում կա մոտ 10500 հոգուց բաղկացած փոքր կաթոլիկ համայնք[6], որը բաղկացած է հիմնականում տարբեր կաթոլիկ երկրների ներգաղթյալներից։ Երկիրն ունի Ռեյկյավիկի միակ կաթոլիկ թեմը։
2015 թվականի փետրվարի սկզբին Իսլանդիայի հեթանոսական համայնքը կազմում էր 2400 մարդ։ Ռեյկյավիկում սկսվել է սկանդինավյան պանթեոնի տաճարի շինարարությունը[7]։ Զուիզմը, որը հիմնադրվել է 2010 թվականին Օլաֆուր Հելգի Դորգրիմսոնի կողմից և պաշտոնապես գրանցվել է երկրում 2013 թվականին։ Զուիզմը հիմնված է շումերա-աքքադական դիցաբանության վրա[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.