Կրյոզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կրյոզ (ֆրանսերեն` Creuse), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։ 2007 թ. տվյալներով բնակչությունը կազմել է 123 861 մարդ, ինչը 99-րդ ցուցանիշն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Լիմուզան | ||||
Վարչկենտրոն | Գերե (Կրյոզ) | ||||
Ամենաբարձր կետ | Q18214330? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2007) | 123 861 | ||||
Խտություն | 22 | ||||
Տարածք | 5 565 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Էնդր, Շեր, Ալյե, Պյուի-դը-Դոմ, Կորեզ և Օտ-Վյեն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-23 | ||||
Անվանված է | Creuse? | ||||
cg23.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Կրյոզը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է Լա Մարշ կոմսության տարածքի մի մասից։
Իր անունն ստացել է Կրյոզ գետից։
Կրյոզը ներկայիս Լիմուզան երկրամասի մի մասն է, շրջապատված է Կորեզ, Վերին Վյեն և Ալյե, Պյուի-դը-Դոմ , Շեր և Էնդր դեպարտամենտներով։
Տարածքը 5 565 կմ2 է։ ներառում է 2 օկրուգ, 27 կանտոն և 260 համայնք։
Բնակչության ամենամեծ քանակը եղել ` 287 075՝ 1851-ն, որից հետո սկսել է դանդաղ նվազել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատերազմի տարիներին և նրանից հետո բնակչության նվազումն արագացել է և տասը տարում 38 000-ով նվազելով (մոտավորապես 14%-ը) 1921 թ. դարձել է 228 244։
Քսաներորդ դարի վերջին չորս տասնամյակներում բնակչության նվազումը դեպարտամենտների շարքում եղել է ամենաարագը և 1960 թվականի 164 հազարից 1999 թ. հասել է 124 հազար, նվազելով 24%-ով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրյոզ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.