շվեդ պետական և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Կրիստինա Եվա Մարտինա Վինբերգ[2] (ծննդյամբ` Օլսսոն[3][4], շվեդ.՝ Kristina Eva Martina Winberg, մայիսի 27, 1965[1], Mörrum church parish, Կառլսհամն, Բլեքինգե, Շվեդիա[1]), շվեդ պետական և քաղաքական գործիչ, Շվեդիայի դեմոկրատական կուսակցության նախկին անդամ։ Վինբերգը մեծացել է Յոնչյոպինգում[3][4] և երիտասարդ տարիքում վերցրել մոր օրիորդական ազգանունը։ Նախկինում ամուսնացած է եղել Թոմմի Սվենսոնի հետ[5] (ծնվել է 1961) և ուներ երեք երեխա[6]։
Կրիստինա Վինբերգ | |
Կուսակցություն՝ | Շվեդ դեմոկրատներ |
---|---|
Կրթություն՝ | Ստոկհոլմի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 27, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Mörrum church parish, Կառլսհամն, Բլեքինգե, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրիստինա Վինբերգը ութ տարի աշխատել է Յոնչյոպինգս-Պոստենում որպես գովազդային գործակալ, որից հետո տասնհինգ տարի աշխատել է տոմսավաճառ, այնուհետև` որպես բուժքրոջ օգնական, որը հոգում է դեմենցիայով տառապող մարդկանց[7]։ Եղել է Յոնչյոպինգի օկրուգային խորհրդի անդամ և 2010 թվականի պառլամենտի ընտրություններում պատգամավորության թեկնածու։ 2010 թվականից Յոնչյոպինգի քաղաքապետարանում եղել է քաղաքային խորհրդի անդամ։ 2014 թվականի մայիսին Վինբերգը ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ[8]։ Եղել է նաև խորհրդարանական ընտրությունների թեկնածու և 2014 թվականի սեպտեմբերին 29-ին ընտրվել է Շվեդիայի խորհրդարանում, բայց նույն օրը հրաժարական է տվել Եվրախորհրդարանում իր աշխատանքի պատճառով[9]։ Վինբերգին Ռիկսդագում փոխարինել է Նինա Կաինը[10]։
Կրիստինա Ուինբերգը ԵՄ խորհրդարանի անդամ է եղել Շվեդիայի դեմոկրատներ կուսակցությունից, եղել է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի մշտական անդամ, ինչպես նաև ընդգրկված է եղել Մաշրիկայի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության կազմում[11]։ Ուինբերգն առաջին անգամ Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել 2014 թվականի հուլիսի 14-ին, երբ առաջարկել է ԵՄ-ին մտցնել ժամանակավոր սահմանային հսկողություն՝ համաձայն Շենգենյան օրենսդրության։ «Դրանից հետո միայն մենք կարող ենք գտնել լուծումներ այնտեղ, երբ դրանք անհրաժեշտ են, տեղերում մարդկանց օգնելու համար», իր ելույթում ասել էր Վինբերգը։ Եվրապառլամենտի անդամ լինելու պարտականություններից բացի, Վինբերգը եղել է Սահմանադրական հարցերի հանձնաժողովի և Մագրեբի ու Արաբական Մագրեբի միության երկրների հետ հարաբերությունների պատվիրակության անդամի տեղակալ[11]։
2016 թվականի դեկտեմբերին նրան արգելեցին մասնակցել Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելիի հետ հանդիպմանը, քանի որ Իսրայելի կառավարությունը կարծում է, որ շվեդ դեմոկրատները, ըստ հրեական հեռագրական գործակալության, «երբեմն ունեն նեոնացիստական հայացքներ»։ Ի նշան բողոքի՝ Ռոնալդ Ռեյգանի ժառանգության հիմնադրամի վաստակավոր գիտաշխատող Բեքի Նորտոն Դանլոպը, որը նախագահ Դոնալդ Թրամփի անցումային խմբի կազմում էր, չեղյալ հայտարարեց հանդիպումը[12][13]։
2019 թվականի մայիսի 19-ին հայտարարվեց, որ Վինբերգը հեռացվել է կուսակցությունից և հանվել 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների Շվեդիայի դեմոկրատների ցուցակից։ Կուսակցությունը հիմնավորեց այս որոշումը՝ վկայակոչելով Վինբերգի անպարկեշտ պահվածքը։ Տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչու է նրան հեռացրել։ Ըստ Շվեդիայի դեմոկրատների ղեկավարության, դա պայմանավորված էր նրանով, որ նա երկրի ներսում իրեն պատշաճ չէր պահում և օրինապահ չէր։ Սակայն, որոշ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Վինբերգը հրապարակավ հայտարարել է, որ Եվրախորհրդարանում իր գործընկեր Պիտեր Լունդգրենը փորձել է սեռական ոտնձգություններ կատարել փակ կուսակցական միջոցառման ժամանակ, մասնավորապես, նա բռնել էր իր կրծքից[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.