Կրեմոնայի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կրեմոնայի տաճար (իտալ.՝ Duomo di Cremona, Cattedrale di Santa Maria Assunta), կաթոլիկ տաճար Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիայի մարզի Կրեմոնա քաղաքում՝ նվիրված Աստվածածնի վերափոխմանը։ Կրեմոնայի Հռոմի կաթոլիկ թեմի նստավայրն է։ Տաճարի զանգակատունը հայտնի Տորացոնն է, որը քաղաքի խորհրդանիշն է և Իտալիայի նախաժամանակակից ամենաբարձր աշտարակը։ Մեկ այլ կարևոր միջնադարյան հուշարձան` Կրեմոնայի մկրտարանը, գտնվում է տաճարին կից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կրեմոնայի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, եկեղեցի և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա |
Հասցե | piazza del Comune[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Cremona? |
Հիմնական ամսաթվերը | 1107 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1107 |
Duomo (Cremona) Վիքիպահեստում | |
cattedraledicremona.it |
Տաճարն ի սկզբանե կառուցվել է հռոմեական ոճով, սակայն բազմիցս վերականգնվել և ընդլայնվել է՝ ներառելով գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետության տարրեր։ Տաճարի շինարարությունն սկսվել է 1107 թվականին, սակայն 1117 թվականի երկրաշարժից հետո աշխատանքները դադարեցվել են։ Շինարարությունն վերսկսվել է 1129 թվականին, և շենքի կառուցումը, հավանաբար, ավարտվել է 1160-1170 թվականներին։ Քաղաքի հովանավոր սրբերին՝ Արքելաուսին և Իմերիուսին նվիրված գլխավոր խորանը օծվել է 1196 թվականին։
Տաճարի ներկայիս ճակատային հատվածը կառուցվել է 13-րդ դարում կամ 14-րդ դարի սկզբում։ Տաճարի հյուսիսային տրանսեպտը կառուցվել է 1288 թվականին, հարավայինը՝ 1348 թվականին։
Շենքի գլխավոր ճակատը և կառույցին կից մկրտարանը Եվրոպայի հռոմեական արվեստի կարևոր հուշարձաններից մեկն են։ Կենտրոնում ունի նարտեքսով սյունասրահ, որին 1491 թվականին ավելացվել է երեք խորշերով վերածննդի ճարտարապետությանը բնորոշ լոջիա, որը վերջավորվում է մեծ վարդակ պատուհանով՝ շրջապատված երկու փոքր լոջիաներով։
Շքամուտքը կառուցվել է հավանաբար 12-րդ դարում։ Կողքին չորս մարգարեների կերպարներն են՝ իրենց մարգարեությունների մատյաններով։ 13-րդ դարում նարտեքսը կառուցել են Կամպիոնե դ’Իտալիայից ժամանած վարպետներ. այն ներառում է հին ֆրիզ, որտեղ պատկերված է «12 ամիսների շրջապտույտը» (Labours of the Months): Վերին լոջիայի 4 արձաններում պատկերված են Մադոննան երեխայի հետ և երկու եպիսկոպոսները, որոնք Տոսկանայի դպրոցի աշխատանքներ են (1310)։ Նարտեքսի սյուների մոտ կանգնած են Վերոնայի մարմարից կերտված երկու առյուծներ։ Ձախակողմյան առյուծի ճանկում վիշապն է, չարի խորհրդանիշը, աջակողմյանը բռնել է արջին, որն իր հերթին բռնել է թռչնի վզից։
Ճակատային հատվածում կան նաև երկու դամբարաններ, որոնցից վերջինը (14-րդ դարի կեսեր) ստեղծել է Բոնինո դա Կամպիոնեն։
Ճակատային հատվածի հյուսիսային թևի տրանսեպտը (ուշ 13-րդ դար) նույնպես ունի նարտեքս, որի սյուների հիմքի մոտ կան երկու առյուծներ։ Այն բնութագրվում է մուլյոնների (mullioned window) և վարդակ պատուհանների հաջորդականությամբ։ Տրանսեպտի հարավային թևի ճակատը թվագրվում է 1342 թվական, աղյուսի շարվածք է, որը բնորոշ է Լոմբարդիայի գոթական ճարտարապետությանը։ Կառուցվածքով նույն է, ինչ հարավային թևինը, միայն մի փոքր ավելի մանրամասն ձևավորմամբ։
Երեք աբսիդներն ավարտվում են փոքրիկ սյուներ ունեցող լոջիաներով, որոնցից յուրաքանչյուրն ունի մարդկային դեմք։ Կենտրոնական աբսիդն ավելի բարձր է, քան կողայինները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.