From Wikipedia, the free encyclopedia
Կրակենի ծով (լատին․՝ Kraken Mare), խոշորագույն ածխաջրածնային ծովն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։ Այն ամենախոշոր հեղուկ պարունակող աշխարհագրական օբյեկտն է Տիտանի վրա, 2008 թվականին անվանվել Կրակեն ծովային հրեշի անունով[1]։
Գտնվում է հյուսիսային կիսագնդում, կենտրոնի կոորդինատներն են — 68° հս․. լ. 50° ավ. ե.68° с. ш. 50° в. д.[2] Ծովը հայտնաբերվել է 2007 թվականին Կասսինի զոնդի միջոցով և մեկ տարի անց անվանվել է Կրակենի` առասպելական ծովային հրեշի պատվին։ Սպեկտրոմետրիայի միջոցով հաստատվել է, որ Կրակենի ծովը ածխաջրածնային նյութերից է կազմված։
Ծովի երկարությունը 1170 կմ է, մակերեսը` մոտ 400 000 կմ²[3] — մի քիչ ավել, քան Կասպից ծովը Երկրի վրա[4]։ Թրեվայզ նեղուցի միջոցով այն հաղորդակցվում է Լիգեայի ծովի հետ[5]։ Ծովի հյուսիսային մասում գտնվում է Մայդա կղզին։ 2014 թվականին ռադիոլոկացիայի միջոցով հետազոտվել է ծովի հատակը, որի ժամանակ գետաբերանի մասում ֆիքսել է 20-35մ խորություն, իսկ հետո՝ 200 կմ հեռավորությամբ տարածության վրա ռադիոլոկացիոն արձագանք չի գրանցվել, ինչը վկայում է կամ 200 մետրից ավել խորությունների մասին այդ հատվածում (ինչն անուղղակիորեն հաստատվում է կտրուկ ափերի առկայությամբ), կամ ծովի հեղուկի կողմից կլանող մեծ հատկության առկայությամբ (ավելի մեծ, քան Լիգեայի ծովում)[6]։
Տիտանի հետազոտման նոր պլանավորվող առաքելության շրջանակներում (Titan Saturn System Mission) իջեցվող լողացող զոնդի միջոցով հստակեցվելու է Կրակենի ծովի ճշգրիտ քիմիական կազմը և ճշտվելու է նրա խորությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.