![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Palermo_0613_2013.jpg/640px-Palermo_0613_2013.jpg&w=640&q=50)
Կվատրո Կանտի
From Wikipedia, the free encyclopedia
Կվատրո Կանտի (իտալ.՝ Quattro Canti), պաշտոնապես հայտնի է որպես Պիացա Վիլյենա, հրապարակ Պալերմո քաղաքում, Սիցիլիա, Հարավային Իտալիա։ Կառուցված է բարոկկո ոճով։
Պիացա Վիլյենան գտնվում է Կորսո Վիտտորիո Էմանուելե և Վիա Մակեդա փողոցների հատման տեղում։ Հրապարակը ձևավորվել է 1600 թվականին[2], երբ ըստ իսպանացի փոխարքա Մակեդայի հրամանի հին Պալերմոյի փողոցների լաբիրինթոսով ուղղահայաց ձևով հատվեց ճանապարհ, որն ավելի ուշ կոչվեց նրա անունով։ Հրապարակն իրենից ներկայացնում է ճարտարապետական համալիր՝ կառուցված բարոկկո ոճով, որը նախագծվել է 1609 թվականին Ջուլիո Լասոոն։ 1620 թվականին նախագիծն իրագործվել է Ջուզեպե դե Ավանցատոյի կողմից։ Այն ժամանակ, երբ կառուցվեց Պյացա Վիլյենան, Եվրոպայում քաղաքաշինության առաջին խոշոր օրինակն էր։
Պյացա Վիլյենայի բոլոր չորս շինությունների անկյունները այնպես են կառուցված, որ հրապարակը ձեռք է բերել ութանկյան տեսք։ Բոլոր չորս «անկյունային» ճակատամասները կառուցված են միևնույն ոճով։ Դրանց ստորին հարկը զարդարված է շատրվաններով՝ որոնք ձևավորված են չորս եղանակների արձաններով։ Շենքերի միջին հարկի որմնախորշերում տեղադրված են Ֆիլիպ II, Ֆիլիպ III, Ֆիլիպ IV և Կառլոս V իսպանացի արքաների արձանները։ Վերին հարկը ձևավորված է Սուրբ Ագաթայի, Քրիստինայի, Տրիֆոնի և Օլիվիայի արձաններով։ Վերջիններս մինչև 17-րդ դարը համարվում էին Պալերմոյի պահապան սրբեր, ապա դարձան Պալերմոյի չորս թաղամասերի հովանավորները։ Դրանց երևում են գտնվում իրենց թաղամասերը։
Ողղություն | հարավ | արևմուտք | հյուսիս | արևելք |
Լուսանկար | ![]() |
![]() |
||
Շրջան | Ալբերգերիա | Սերալկադիո | Լա Լոջիա | Կալսա |
Կառույց | Պալացցո Ռեալ (արքայական պալատ) | Մոնթե դի Պիետա (գրավատուն) | Կաստելմարե | Տրիբունալի (դատարան) |
Եղանակ | գարուն | ամառ | աշուն | ձմեռ |
Արքա | Կառլոս V | Ֆիլիպ II | Ֆիլիպ IV | Ֆիլիպ III |
Պահապան սուրբ | Քրիստինա Բոլսենացի | Սուրբ Նինֆա | Սուրբ Օլիվիա | Ագաթա Սիցիլիացի |