From Wikipedia, the free encyclopedia
Կվանգջու (հանգըլ՝ 광주, հանջա՝ 光州), Հարավային Կորեայի մեծությամբ վեցերորդ քաղաքը։ Անմիջական ենթակայության քաղաք է, չի մտնում որևէ նահանգի կազմի մեջ, սակայն այստեղ է տեղակայված Հարավային Ջոլա նահանգի կառավարությունը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կվանգջու | |||||
광주 광역시 光州廣域市 | |||||
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Համայնք | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 5 կու | ||||
Մակերես | 501,36 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | 1 439 031 մարդ (2009) | ||||
Խտություն | 2840 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | կորեացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 053 | ||||
Պաշտոնական կայք | eng.gjcity.net/main.jsp | ||||
| |||||
Կվանգ (광, չինական գիր՝ 光) նշանակում է «լույս», իսկ ջու (주, չինական գիր՝ 州) նշանակում է «նահանգ»։
Քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 57 թվականին։ Բեկչե պետության ժամանակ եղել է վարչական կենտրոններից մեկը[1]։ Այստեղ է ծագել կորեական պոեզիայի կասա ոճը։
1914 թվականին քաղաքը Սեուլի հետ է կապվել երկաթուղու միջոցով։ Դրանից հետո սկսել է բուռն զարգանալ արդյունաբերությունը։
1929 թվականին ճապոնական գաղութային կառավարման ազատագրման ժամանակաշրջանում, ճապոնական և կորեական ուսանողների հակամարտությունը վերածվեց տարածաշրջանային ցույցի, որի գագաթնակետը դարձավ կորեական ժողովրդի՝ ճապոնացիների դեմ հզոր ապստամբությունը։
1980 թվականին Կվանջուում կայացավ երկրի պատմության հակակառավարական ամենազանգվածային ցույցերից մեկը, որն ուղղված էր Չոն Դու Հվանի ռազմական կառավարության դեմ։ Ցույցերի մասնակիցները ավելի քան երեք օր վերահսկել են քաղաքը՝ առաջադրելով իշխանություններին անցկացնել երկրի դեմոկրատացման պահանջ, և պատժել կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին[2]։ Երկրի ղեկավարությունը դիմել է ուժի․ զոհերի ընդհանուր թիվը՝ 100, այլ աղբյուրների գնահատականներով՝ 2000։ Այս միջադեպը ստացել է «Կվանգջուի ապստամբություն» անունը։
Կվանգջուն բաժանվում է 5 շրջանների (կու)․
2005 թվականի մարդահամարի տվյալներով Կվանգջուի քաղաքացիների 32.7%-ը դավանում է քրիստոնեություն (17.7%-ը՝ բողոքականություն, 13%-ը կաթոլիկություն) և 14.4%-ը՝ բուդդիզմ[3]։ 52.9%-ը չի դավանում որևէ կրոնի կամ դավանում է մուիզմի կամ այլ արմատական կրոնների։
Կվանգջուի բնակչության թվաքանակն ունի հետևյալ պատկերը[4]․
Տարի | Բնակչություն |
---|---|
1960 | 409,283 |
1966 | 532,235 |
1970 | 622,755 |
1975 | 737,283 |
1980 | 856,545 |
1985 | 1,042,508 |
1990 | 1,139,003 |
1995 | 1,257,636 |
2000 | 1,352,797 |
2005 | 1,417,716 |
2010 | 1,475,745 |
Կվանգջու (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 5.3 (41.5) |
7.8 (46) |
13.0 (55.4) |
19.6 (67.3) |
24.3 (75.7) |
27.5 (81.5) |
29.6 (85.3) |
30.7 (87.3) |
26.9 (80.4) |
21.8 (71.2) |
14.6 (58.3) |
8.1 (46.6) |
19.1 (66.4) |
Միջին օրական °C (°F) | 0.6 (33.1) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
13.2 (55.8) |
18.3 (64.9) |
22.4 (72.3) |
25.6 (78.1) |
26.2 (79.2) |
21.9 (71.4) |
15.8 (60.4) |
9.1 (48.4) |
3.1 (37.6) |
13.8 (56.8) |
Միջին ցածր °C (°F) | −3.1 (26.4) |
−1.8 (28.8) |
2.1 (35.8) |
7.5 (45.5) |
13.0 (55.4) |
18.2 (64.8) |
22.5 (72.5) |
22.8 (73) |
17.8 (64) |
10.9 (51.6) |
4.5 (40.1) |
−0.9 (30.4) |
9.5 (49.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37.1 (1.461) |
47.9 (1.886) |
60.8 (2.394) |
80.7 (3.177) |
96.6 (3.803) |
181.5 (7.146) |
308.9 (12.161) |
297.8 (11.724) |
150.5 (5.925) |
46.8 (1.843) |
48.8 (1.921) |
33.5 (1.319) |
1391 (54,764) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 11.0 | 9.0 | 9.5 | 8.9 | 9.3 | 10.7 | 15.5 | 14.9 | 9.8 | 6.8 | 9.0 | 10.0 | 124.4 |
% խոնավություն | 67.7 | 65.2 | 62.9 | 61.9 | 66.4 | 72.8 | 80.0 | 78.1 | 74.3 | 68.4 | 68.1 | 68.8 | 69.5 |
Միջին ամսական արևային ժամ | 159.9 | 164.6 | 192.0 | 213.0 | 222.8 | 169.2 | 145.4 | 172.6 | 172.3 | 205.2 | 163.6 | 155.9 | 2136,3 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.