Կուրման-Գալի Կարակեև
From Wikipedia, the free encyclopedia
Կուրման-Գալի Կարակեև (նոյեմբերի 7, 1913(1913-11-07), Kurmenty, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 2012(2012-11-13), Բիշքեկ, Ղրղզստան), խորհրդային պատմաբան, Կիրգիզական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960 թ.) և նախագահ (1960 թվականից), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1968 թ․)։ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության անդամ 1938 թվականից։ Ավարտել է ԽՄԿԿ կոմունիստական կուսակցության կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1946 թ․) և Հասարակական գիտությունների ակադեմիան (1959 թ)։
Կուրման-Գալի Կարակեև | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1913(1913-11-07) Kurmenty, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 13, 2012(2012-11-13) (99 տարեկան) Բիշքեկ, Ղրղզստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ղրղզստան |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ղրղզերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գիտական ուսումնասիրությունները նվիրված են ԽՍՀՄ պատմությանը։ Ղրղզերեն է թարգմանել մարքսիզմ-լենինիզմի դասական համարվողների աշխատությունները, խմբագրել է «Կիրգիզիայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1966 թ․), «Կիրգիզական ԽՍՀ պատմություն»-ը (3-րդ հատոր, 1967 թ․)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 298)։ |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |