Կուրբևուա (ֆր.՝ Courbevoie), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Իլ դը Ֆրանս մարզի Օ դը Սեն դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից ինը, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Նանտեր քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 88.530[5]: Քաղաքի տեսարժան վայրերից է Tour First երկնաքերը, որն ունի 231 մետր բարձրություն և այդ ցուցանիշով Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) ամենաբարձր շինությունների ցանկում զբաղեցնում է 26-րդ տեղը[6]), Եվրամիությունում՝ 8-րդ տեղը։ Այն համարվում է Ֆրանսիայի ամենաբարձր շենքը (բայց՝ ո՛չ ամենաբարձր կառույցը, որը Էյֆելյան աշտարակն է)[7]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Կուրբևուայում XX դարի սկզբներից զարկ է տրվել ավտոմեքենաշինությանը. այստեղ գործում են հանրահայտ ավտոմեքենաշինական մի շարք ընկերությունների ձեռնարկություններ, և քաղաքն ստացել է «ֆրանսիական Դետրոյտ» մականունը։