From Wikipedia, the free encyclopedia
Կուսանաց անապատ եկեղեցի (նաև՝ Սուրբ Տիրամոր եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղում[2]։
Հիմնական տվյալներ | |
---|---|
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան լանջին |
Տարածաշրջան | Լոռու մարզ |
Դավանանք | Հայ առաքելականություն |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | Հանրապետական նշանակության հուշարձան Հայաստանում[1] |
Հիմնադրված | 10-րդ դար |
Կուսանաց անապատ եկեղեցի տեղակայված է Հաղպատ գյուղի բարձրադիր վայրում՝ Սուրբ Լույս լեռան վրա։
Եկեղեցին խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթը հենված է խաչաթևերի կիսաշրջանագծային կամարների վրա։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում։
Պատերը ներսի կողմից եղել են սվաղված և պատված որմնանկարներով, որոնց հետքերը պահպանվել են։
Եկեղեցու շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Հայտնի է, որ մինչև 19-րդ դարի սկզբը դեռևս պահպանված էր տարածքը շրջափակող կիսավեր պարիսպը։
1983 թ. եկեղեցու կտուրը և աղոթասրահի հատակը սալիկապատվել է, նաև փոխարինվել են պատերին առկա քայքայված երեսաքարերը։ Եկեղեցու հարավային կողմում՝ շարված են երեք խոշոր, նրբաքանդակ խաչքարեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.