![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Sarawak_River.jpg/640px-Sarawak_River.jpg&w=640&q=50)
Կուչինգ
From Wikipedia, the free encyclopedia
Կուչինգ (քաղաք) (անգլ.՝ Kuching), Մալայզիայում, Կալիմանտան կղզում գտնվող քաղաք, Սարավակ նահանգի վարչական կենտրոն։ Բնակչությունը (մոտ կես միլիոն բնակիչ) բաղկացած է մալայացիներից, տարբեր ծագում ունեցող չինացիներից և հնդկական ժողովուրդներից։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Կուչինգ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Kuching? և Սարավակ[1] | |
Հիմնադրված է | 1827 թ. | |
Մակերես | 431 020 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 8±1 մետր | |
Բնակչություն | 325 132 մարդ (2010) | |
Ժամային գոտի | WPM? | |
Փոստային դասիչ | 93000–93999 | |
Պաշտոնական կայք | dbku.gov.my | |
| ||
Փակել
Կլիման մեղմ է, հասարակածային, տարեկան տեղումների միջին քանակը 4000 մմ է։ Խոնավ մուսոնային ժամանակահատվածը տևում է նոյեմբերից փետրվար։ Առավոտյան միջին ջերմաստիճանը 23 °C է, կեսօրից հետո՝ օրվա ընթացքում, այն բարձրանում է մինչև 32 °C, ամբողջ տարվա ընթացքում։
Կուչինգը Հարավարևելյան Ասիայի ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկն է։ Քաղաքը գտնվում է Սարավակ գետի երկու կողմերում, հյուսիսային և հարավային քաղաքները միմյանց հետ կապված են ընդամենը երկու կամուրջով։