![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Lake_Kuhurlui6.jpg/640px-Lake_Kuhurlui6.jpg&w=640&q=50)
Կուգուրլույ
From Wikipedia, the free encyclopedia
Կուգուրլույ (ուկրաիներեն՝ Кугурлуй), ողողվող տիպի լիճ, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի Ռենիի և Իզմայիլի շրջանների տարածքում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Կուգուրլույ, Տեսակ ...
Կուգուրլույ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Օդեսայի մարզ |
Երկարություն | 20 կմ |
Լայնություն | 4,1 կմ |
Խորություն | 2,5 մետր |
Մակերես | 82 կմ² |
Ջրահավաքի տարածք | Դանուբի ավազան |
Ավազանի երկիր | ![]() |
Լճից հոսող գետ | Դանուբ |
![]() | |
![]() |
Փակել
Կուգուրլույ լիճը մտցված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարի կոնվենցիայի ցանկի մեջ։
Հյուսիսում լիճը հաղորդակցվում է Յալպուգ լճի հետ։ Արևելքում, Մեծ և Փոքր Ռեպիդա միջագետակներով, իսկ հարավում Սկունդա միջագետակով հաղորդակցվում է Դանուբի հետ։
Լիճը անկանոն շրջանի ձև ունի, տրամագիծը մոտ 20 կմ, մակերևույթի մակերեսը՝ 82 կմ², միջին խորությունն է 0,8 - 1 մ, առավելագույնը՝ 2,5 մ։ Ափերը ցածրադիր են, ոլորապտույտ, ճահճակալած։
Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է +28° - +30 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալիզացիան կազմում է 0,8 - 1,5 գ/լ։ Հատակը տիղմոտ է։