Էռնան Կորտես
իսպանացի կոնկիստադոր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆեռնանդո Կորտես դե Մոնրոյ ի Պիսառո Ալտամիրանո (իսպ.՝ Fernando Cortés de Monroy y Pizarro Altamirano, առավել հայտնի է Ֆեռնանդո, Էռնանդո, Ֆեռնան կամ Էռնան Կորտես (իսպ.՝ Hernán Cortés) անուններով, 1485[1][2][3][…], Մեդելյին, Կաստիլիա և Լեոն - դեկտեմբերի 2, 1547, Կաստիլյեխա դե լա Կուեստա), իսպանացի կոնկիստադոր, որը նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։ Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհել է Marqués del Valle de Oaxaca (հայերեն տառադարձությամբ՝ Մարկես դել Վալյե դե Օախակա, թարգմանաբար՝ Օախակա հովտի մարկիզ) կոչում։ Նրա շնորհիվ Եվրոպայում 1520 թվականից սկսել են օգտագործել վանիլ և շոկոլադ[5]։
Էռնան Կորտես իսպ.՝ Hernán Cortés y Pizarro | |
---|---|
Ծնվել է | 1485[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեդելյին, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1547 |
Մահվան վայր | Կաստիլյեխա դե լա Կուեստա |
Գերեզման | Մեխիկո |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, Նահանգապետ և Կոնկիստադոր |
Ամուսին | Կատալինա Խուարես և Juana Ramírez de Arellano y Zúñiga? |
Ծնողներ | հայր՝ Martín Cortés de Monroy?, մայր՝ Catalina Pizarro Altamirano?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Իսպանիայի փոխարքա և Նոր Իսպանիայի փոխարքա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարտին Կորտես, Լեոնոր Կորտես Մոնտեսումա, Martín Cortés, 2nd Marquis of the Valley of Oaxaca?, Doña Juana Cortés de Zuñiga?[4] և Doña Maria Cortés y Ramirez de Arellano?[4] |
Ստորագրություն | |
Hernán Cortés Վիքիպահեստում |
Էռնան Կորտեսը ոչ շատ հարուստ, բայց ազնվական իդալգոների ընտանիքից էր։ Երկու տարի սովորել է Սալամանկայի համալսարանում, սակայն գերադասել է ռազմական կարիերան։ 1504 թվականին տեղափոխվել է Էսպանյոլա, 1510-1514 թվականներին Դիեգո դե Վելասկեսի գլխավորությամբ մասնակցել է Կուբայի նվաճման արշավին։ 1519-1521 թվականներին սեփական նախաձեռնությամբ սկսել է Մեքսիկայի նվաճումը։ 1522-1526 թվականներին նորաստեղծ Նոր Իսպանիա գաղութում զբաղեցրել է գեներալ-կապիտանի պաշտոնը՝ այնտեղ անցկացնելով անկախ քաղաքականություն, սակայն իշխանության համար կատաղի պայքարի պատճառով 1528 թվականին վերադարձել է Եվրոպա։
1529 թվականին թագավոր Կառլոս V-ն Էռնան Կորտեսին շնորհել է Օախակայի մարքիզի կոչում (իսպ.՝ Marqués del Valle de Oaxaca)։ 1530 թվականին Կորտեսը վերադարձել է Մեքսիկա ռազմական նահանգապետի կոչումով, սակայն իրական իշխանություն արդեն չի ունեցել։ 1540 թվականին վերջնականապես վերադարձել է Եվրոպա, 1541 թվականին մասնակցել է Ալժիրի դեմ անհաջող արշավին։ Մահացել է և հողին հանձնվել Իսպանիայում, 1566 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մեքսիկա։ 1560-ական թվականներին նրա ժառանգները Մեքսիկայում փորձել են գրավել իշխանությունը, սակայն հեղաաշրջման փորձն ավարտվել է ձախողմամբ։
Նվաճողի կյանքի մասին շատ քիչ աղբյուրներ են պահպանվել, որոնք շատ հաճախ հակասում են իրար, այդ պատճառով պատմաբանների գնահատականներն այդ անձի և նրա ժառանգության մասին խիստ տարբերվում են։ Բարտոլոմե դե լաս Կասասի աշխատանքները նրան դարձրել են «Սև լեգենդի» կարևորագույն կերպարներից մեկը։