Կորի Բուկեր
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Կորի Էնթոնի Բուկեր (անգլ.՝ Cory Anthony Booker, ապրիլի 27, 1969(1969-04-27)[2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ Դեմոկրատական կուսակցությունից։ 2013 թվականից Նյու Ջերսի նահանգի սենատոր, 2006-2013 թվականներին Նյուարքի քաղաքապետ։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Կորի Բուկեր | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սթենֆորդի համալսարան (1991), Եյլի իրավունքի դպրոց (1997), Թագավորական քոլեջ (1994), Northern Valley Regional High School at Old Tappan? (1987), Սթենֆորդի համալսարան (1992) և Northern Valley Regional High School at Old Tappan? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Դավանանք | բապտիստություն[1] |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1969(1969-04-27)[2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | booker.senate.gov corybooker.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
Բուկերը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է, սովորել է Օքսֆորդի համալսարանում և Եյլի համալսարանի իրավաբանական դպրոցում։
Իր քաղաքական կարիերան սկսել է որպես Նյուարքի քաղաքային խորհրդի անդամ (1998–2002), 2002 թվականին անհաջողորեն առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում։
2019 թվականի փետրվարի 1-ին հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման մասին[5]։