![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Vue_panoramique_quartier_cadj%25C3%25A9houn-Cotonou_au_B%25C3%25A9nin_1.jpg/640px-Vue_panoramique_quartier_cadj%25C3%25A9houn-Cotonou_au_B%25C3%25A9nin_1.jpg&w=640&q=50)
Կոտոնու
From Wikipedia, the free encyclopedia
Կոտոնու[1], Բենինի խոշորագույն քաղաքը։ 2006 թվականին պաշտոնական բնակչությունը կազմել է 761,137 մարդ, այնուամենայնիվ որոշ հաշվարկներով որոշվել է, որ նրա բնակչությունը 1,2 մլն է։ 1960 թվականին բնակչությունը ընդամենը 70,000 էր։ Քաղաքային տարածքները շարունակվում են աճել՝ հիմնականում դեպի արևմուտք։ Քաղաքը ընկած է երկրի հարավ-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի և Նուկույե լճի միջև[2]. Բացի Բենինի խոշորագույն քաղաքը լինելուց այն նաև կառավարության նստավայրն է, չնայած Պորտո Նովոն է Բենինի պաշտոնական մայրաքաղաքը։ Այն Բենինի կառավարական և դիվանագիտական կառույցների հիմնական վայրն է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Fort_de_Cotonou-1900_%28cropped%29.jpg/640px-Fort_de_Cotonou-1900_%28cropped%29.jpg)