Կոտելոկ
From Wikipedia, the free encyclopedia
Կոտելոկ (անգլ.՝ bowler hat), եվրոպական կիսագնդաձև գլխարկ, որը պատրաստված է կոշտ թաղիքից։
Առաջին կոտելոկը կարվել է 1850 թվականին լոնդոնյան «Թոմաս և Ուիլյամ Բոուլեր» ֆիրմայի կողմից, իսկ դիզայնը և գաղափարը տվել են Ջեյմս և Ջորջ Լոքերը[1]։ Սրանք համեմատաբար Էժան և պրակտիկ գլխարկներ էին, սկզբում տարածվեցին աշխատավորերի շրջանում, այնուհետև դարձան բանկային համակարգի աշխատակիցների և բրիտանական գվարդիայի սպաների համազգեստի մի տարր։ Հետագայում բուրժուազիայի և արիստոկրատիայի շրջանում մեծ ցիլինդրներին փոխարինելու եկան կոտելոկները։ XX դարի սկզբին կատելոկները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների, վերին հատվածում փոսիկ, եզրերի բարձրացում, որոնցից յուրաքանչյուրը նոր անուն ստացավ[2]։ Սակայն Մեծ Բրիտանիայում բուրժուաները դեռևս կրում էին կոտելոկներ։ Արդի ժամանակներում կոտելոկը պահպանվում է որպես զինվորական համազգեստի բաղկացուցիչ մաս։