Կովսական
Քաղաք Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Քաղաք Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Կովսական, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Կովսական | ||
Երկիր | Արցախ/ Ադրբեջան | |
Հիմնադրված է | XVIII դար թվականին | |
Առաջին հիշատակում | 14-րդ դար | |
Այլ անվանումներ | մինչև 13-րդ դար — Աշտարակ մինչև 1957 — Փիրչևան մինչև 1993 — Զանգելան | |
Տվյալ կարգավիճակում | 1967-ից թվականից | |
Պաշտոնական լեզու | - | |
Բնակչություն | 8․330 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կովսականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 64 | |
| ||
| ||
Քարատակ և Դիցմայրի գյուղերի հետ միասին մտնում է Կովսական համայնքի մեջ[2]։
Բնակավայրն իր շրջակա տարածքներով հանդերձ ունի դարավոր հարուստ պատմություն[8][9]։
2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Բնակավայրի ներկայիս անունը Կովսական է, որն առաջացել է Կովսական գավառի անունից։ Ադրբեջանական անվանումը Զանգելան է։ Մինչև 1957 թվականը բնակավայրը կոչվում էր Փիրչևան[10][11]։
Բնակավայրի պատմական անվան վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Հ․ Կարագյոզյանն ապացուցել է, որ 13-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանի կողմից Կովսական գավառի կազմում հիշատակված Աշտարակ գյուղը հանդիսանում է ներկայիս Կովսական քաղաքը։ Ըստ նրա՝ քանի որ «աշտարակ» բառի հոմանիշ է «բուրջ» բառը և որ բերդին (աշտարակին, բուրջին) կից բնակավայրի անունը կարող էր կազմվել բուրջ («աշտարակ») բառով և ստանալ հետևյալ անվանաձևը՝ Բուրջի ավան>Բուրջևան>Բրջևան։ Հետագայում փոխառու լեզուն այս տեղանունը ժողովրդական ստուգաբանության հիման վրա և արտասանության ունակությունների սահմաններում դարձրել է Փիրչիվան[10][11]։
Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 147 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին[10]։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապան երկաթուղին։ Համայնքը հարթավայրային է, ունի 21273,3 հա տարածք, որից 5889,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 14494,3 հա անտառային հողեր։
1993 թ. նոյեմբերի 1-ին Կովսականը ազատագրվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[12]։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Զանգիլանն (Կովսական) ազատագրելու մասին»[13]։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեց «ազատագրված» բնակավայրերի անունները. Զանգիլանի շրջանի Հավալը, Զերնելի, Մամեդբեյլի, Հաքարի, Շարիֆան, Մուղանլը գյուղները և Զանգիլան քաղաքը[14][15][16][17]։
Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Կովսականի ազատագրման ռազմագործողությունից հետո քաղաքում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։
1993 թվականին Կովսականի ազատագրումից հետո մինչև 2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակավայրի գրավումը քաղաքի բնակչության էթնիկ կազմը հայեր էին[18]։ Կովսական քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունն ըստ տարիների՝
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.