From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին XI Պալեոլոդոս (մոր՝ Սերբիայի արքայադուստր Հեղինեի ազգանունով՝ Դրագացես. հուն․՝ Κωνσταντίνος ΙΑ' Παλαιολόγος, Δραγάσης, (փետրվարի 9, 1404[1] կամ փետրվարի 8, 1405[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մայիսի 29, 1453[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի վերջին կայսրը (1449-ից)։
Կոստանդին XI Պալեոլոգոս | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 9, 1404[1] կամ փետրվարի 8, 1405[2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | մայիսի 29, 1453[1][2][3] death in battle? |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Պալեոլոգոսների հարստություն |
Հայր | Մանուել Բ Պալեոլոգոս[4] |
Մայր | Ելենա Դրագաշ |
Ստորագրություն |
Սկզբում իշխել է Մորեայում, մինչև 1432-ը իրեն է ենթարկել խաչակիրների բոլոր իշխանությունները Պելոպոնեսում։ Ձգտել է Մորեայում վերականգնել հունական թագավորությունը, սակայն 1446-ին պարտվել է թուրքերից։ Կայսր է դարձել սուլթան Մուրադ II-ի աջակցությամբ։ Նախապատրաստվել է թուրքերի դեմ վճռական գործողությունների։ 1453-ի ապրիլի սկզբին սուլթան Մուհամմեդ II (Մեհմեդ, 1451— 1481) մեծ զորքով պաշարել է Կոստանդնուպոլիսը։ Կոստանդին XI Պալեոլոգոսը փոքրաթիվ ուժերով 53 պաշտպանել է քաղաքը և զոհվել մարտում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.