![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Gracanica_1.jpg/640px-Gracanica_1.jpg&w=640&q=50)
Կոսովոյի հուշարձաններ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի հուշարձաններ, ներառում է բոլոր հուշարձանները, որոնք գտնվում են Կոսովոյում։ Կոսովոն ունի բազմամշակութային և հարուստ մշակութային ժառանգության՝ սկսած բրոնզե դարից, Հռոմից, Բյուզանդիայից և Օսմանյան կայսրության ժամանակաշրջաններից։ Կոսովոյում հուշարձանների մեծ մասը կառուցվել են տեղական նյութերից, արհեստագործների կողմից, այն պայմաններում, որոնց վրա ազդել են Կոսովո ներխուժած կայսրությունները[1][2]։ Հուշարձանները, որոնք դեռ կան, պատկանում են բյուզանդական, սերբական ուղղափառ եկեղեցիներին և Օսմանյան կայսրությանը։ Դրանք ունեն պատմական, մշակութային, ճարտարապետական և գեղարվեստական արժեք։ Անտիկ քաղաքների, բյուզանդական և ուղղափառ եկեղեցիների ու վանքերի շարքում, Օսմանյան կայսրության մզկիթների, թուրքական բաղնիքների կողքին ծաղկում էր հասարակ ժողովրդի շինարարական մշակույթը (բնակելի կացարանները)[1]։
Կոսովոյի հուշարձանները եզակի ընդհանուր ժառանգություն են, որի պահպանման համար հասարակությունը պատասխանատվություն է կրում, որպեսզի դրանց իսկությունը փոխանցվի ապագա սերունդներին[3][4]։ Ճարտարապետության բնագավառում կարևոր են բնիկ առանձնահատկությունները, որոնք Բալկաններում համարվում են ամենայուրահատուկը, հայտնին[3]։ Կոսովոն ունի ռազմավարական աշխարհագրական դիրք, քանի որ Կոսովոյի տարածքով անցնում էին բնական երթևեկության գծեր և ճանապարհներ, որոնք կարևորություն ունեին մշակութային շարժումների, մշակութային ժառանգության, պատմական և արվեստի զարգացումների համար[5]։ 1998-1999 թվականների վերջին պատերազմի ընթացքում ռազմական ուժերի կողմից սիստեմատիկորեն թիրախավորվում էին ավելի քան 500 հուշարձաններ, որտեղ դրանց ավելի քան 80%-ը ոչնչացվում է, այրվում կամ վնասվում[1][3][5]։ Դրանցից շատերից միայն շինարարական պատերն են մնացել[3][5]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Gracanica_1.jpg/640px-Gracanica_1.jpg)