Կոսովոյի Հանրապետության քաղաքացու անձնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի Հանրապետության քաղաքացու անձնագիր, փաստաթուղթ, որը տրվում է մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետության քաղաքացիներին՝ արտասահման մեկնելու համար։ Ծառայում է նաև որպես ինքնության հավաստագիր և Կոսովոյի Հանրապետության քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթ։ Անձնագրի թողարկումը վերապահված է Կոսովոյի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։ Դիվանագիտական անձնագրերը տրամադրվում են ԱԳՆ կողմից։ Չափահաս քաղաքացիներին անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով։ Առաջին անձնագիրը թողարկվել է 2008 թվականի հուլիսի 30-ին[1][2]։
Կոսովոյի անձնագիրն ունի մուգ կապույտ գույնի կազմ, որի վրա պատկերված է Կոսովոյի Հանրապետության զինանշանը և մակագրված է ալբաներեն, սերբերեն և անգլերեն լեզուներով։