From Wikipedia, the free encyclopedia
Կոսմետիկա, (հարդարելու՝ գեղեցկացնելու արվեստ), մարդու մաշկը խնամելու և արտաքինը գեղեցկացնելու միջոց։ Կոսմետիկան լայն տարածում է ունեցել դեռևս հին դարերում։ Եգիպտացիները, հռոմեացիները, արաբները ներկում էին այտերը, թարթիչները, կոպերը, գանգրացնում մազերը, օգտագործում էին օծանելիքին փոխարինող բուրումնավետ յուղեր։ Հին Հայաստանում տարածում գտած կոսմետիկաի մասին տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչները։ Կոսմետիկական միջոցների բաղադրության մեջ (ինչպես և այժմ) մտնում էին կենդանական և բուսական ճարպեր, եթերայուղեր, խեժեր, ներկեր ևն։
Տարբերում են՝
Կոսմետոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կոսմետիկական հիվանդության և արտաքին թերությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու դրանց բուժման մեթոդները։ Այդ նպատակով ստեղծված են հատուկ բուժարաններ և կաբինետներ։ Առավել տարածված կոսմետիկական հիվանդություններից են՝
Կոսմետիկական վիրաբուժությունը հնարավորության է տալիս շտկել տարբեր ձևախախտումներ (քթի, շրթունքների, ականջախեցու), հեռացնել խալերը և դաջվածքները, դեմքի մաշկի (ճակատի, կոպերի, կզակի, պարանոցի) հավելյալ գոյացությունները ևն։ Գեղազարդման կոսմետիկաի միջոցներից են կոպերի և հոնքերի մատիտները, կոպերի ստվերաներկը, թարթիչների սևաներկը, մազերի ներկերը, այտերի կարմրաներկը, դիմափոշին, շրթներկը, օդեկոլոնը, օծանելիքը, քրտնելու դեմ միջոցները ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.