Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում (2015)
From Wikipedia, the free encyclopedia
Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում («ՖԻՖԱ-գեյթ») , խոշորագույն կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ի պատմության մեջ[1]։ Սկսվել է 2015 թվականի մայիսին, երբ Շվեյցարիայի կառավարության հրահանգով ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին կոռուպցիոն հանցանք կատարելու մեջ[2]։ Ձերբակալությունները տեղի ունեցան ՖԻՖԱ-ի 65-րդ համագումարից 2 օր առաջ, որտեղ պետք է տեղի ունենար ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրություններ։ Տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով, վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը 2015 թվականի հունիսի 2-ին հրաժարական ներկայացրեց և հեռացավ[3][4][5]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով արբիտրաժային պալատը 90 օրով հեռացրեց Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին իրենց պաշտոններից[6]։