From Wikipedia, the free encyclopedia
Կոնֆետի սեղան (անգլ.՝ Candy desk), ավանդույթ ԱՄՆ Սենատում, որի սկիզբը 1965 թվականին դրել է հանրապետական սենատոր Ջորջ Մերֆին[1]։
Սենատի նիստերի դահլիճում արգելված է սննդի ընդունումը, բայց չնայած դրան, քաղցրավենիքի սիրահար Մերֆին սկսել է սեղանի մեջ պահել կոնֆետների պաշար[2]։ Այդ կոնֆետներով հյուրասիրվել են շատ սենատորներ[3], իսկ որոշները գումար էին տալիս քաղցրավենիքի պաշարը համալրելու համար[2]։ 1971 թվականին Մերֆիի հրաժարականից հետո այդ ավանդույթը շարունակել են մյուս սենատորները։ Տարբեր ժամանակներում կոնֆետի սեղանի մոտ նստել են սենատորներ Պոլ Ֆեննին (1971-1977), Հարիսոն Շմիդտը (1977-1979), Սթիվ Սիմսը (1983-1985), Ջոն Մաքքեյնը (1987-1989),Ջեյմս Ջեֆորդսը (1993-1995), Ռոբերտ Բենեթը (1995-1997), Ջորջ Վոյնովիչը (2007-2009), Մել Մարտինեսը (2009), Մարկ Քըրքը (2011-2015) և ուրիշներ։ Սթիվ Սիմսոնը առաջինն էր, ով կոնֆետներին ավելացրեց նաև շոկոլադ[4]։
1997 թվականին Ռիկ Սանտորումը, չցանկանալով գումար ծախսել կոնֆետ գնելու համար, պաշարները համալրելու իրավունքը 10 տարով տալիս է Hershey և Just Born ընկերություններին[5]։ Սեղանի պաշարների համալրման համար տարվա մեջ ծախսվում է շուրջ 180 կգ կոնֆետ և շոկոլադ[2]։
«Կոնֆետի սեղանը» գտնվում է Սենատի շենքի արևելյան մուտքի մոտ։ Այդ դռնով են մտնում սենատորների մեծ մասը, քանի որ այն գտնվում է Կապիտոլիումի մետրոյի կայաններից մեկը տանող վերելակի մոտ։ «Կոնֆետի սեղանը» առաջին սեղանը աջ կամ Հանրապետական կողմում է վերջին շարքում[6]։ Ավանդաբար «կոնֆետի սեղանը» միշտ գտնվում է հանրապետականների կողմում և նրա մոտ նստած է հանրապետական սենատորը։
1985 թվականին դեմոկրատներն էլ ունեցան իրենց «կոնֆետի սեղանը», սակայն այն քիչ հայտնի է[7]։ Այդ սեղանի պարունակությունը համալրվում էր հատուկ «կոնֆետի ֆոնդի» հաշվին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.