From Wikipedia, the free encyclopedia
Կոնտրաբաս (իտալ.՝ contrabasso), լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքում (ջութակ, ալտ, թավջութակ) ռեգիստրով ամենացածրը։
Կոնտրաբաս | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ և բաս |
Որակավորում | necked box lutes played with a bow? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-71 |
Ստեղծման տարեթիվ | 1400 և 1800 |
Ունի չորս լար։ Լարվածքը ի տարբերություն մյուս աղեղնավոր նվագարանների կվարտային է։ Նվագում են կանգնած, կամ նստած բարձր աթոռի վրա։ Հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում։ Երբեմն օգտագործվում է կամերային անսամբլներում և ջազում։
Կոնտրաբասները հիմնականում ունեն 4 լար՝ սոլ, ռե, լա, մի։ Լարվածքը կվարտային է։ Բայց նաև հանդիպում են 3 կամ 5 լարանի կոնտրաբասեր։ Նրանց պարտիան գրվում է բասի բանալիում, բայց իրականում կոնտրաբասերի նվագած երաժշտությունը լսվում է մեկ oկտավա ավելի ցածր։ Բասի բանալիում (թավջութակների ռեգիստրում) գրվում է ավելի հեշտ կարդացվելու նպատակով։ Վաղ դասականները կոնտրաբասներին առանձին պարտիա չէին տալիս և նրանք կրկնապատկում էին թավջութակների պարտիան։ Ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորները սկսեցին կոնտրաբասին տալ առանձին պարտիա։ Առաջին կոմպոզիտորը, որը արել է այս քայլը գերմանացի Լյուդվիգ վան Բեթհովենն է։
Կոնտրաբասի հիմնական դերը նվագախմբում հանդես գալն է (մոտ 8)։ Բայց կամերային երաժշտության բնագավառում հանդիպում են շատ ստեղծագործություններ, որտեղ կոնտրաբասը կարևոր դեր է կատարում։ Սոլո կամ դաշնամուրային նվագակցությամբ նույնպես հանդես է գալիս կոնտրաբասը, բայց ավելի հազվադեպ։
Նշենք նաև որ կոնտրաբասը ջազ երաժշտության անբաժան մասն է կազմում (նվագվում է առանց աղեղի)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրաբաս (լարային նվագարան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 583)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.