Կոնվերսանո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կոնվերսանո (Conversano), հինավուրց քաղաք և կոմունա հարավային Իտալիայի Ապուլիա մարզի Բարի գավառում[2]։ Գտնվում է 30 կմ Բարի քաղաքից հարավ-արևելք և Ադրիատիկ ծովից 7 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից քաղաքը գտնվում է 219 մ բարձրության վրա։ 2015 թվականի տվյալներով Կոնվերսանոյում բնակվում են 26 078 մարդ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կոնվերսանո | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Metropolitan City of Bari? | ||
Մակերես | 128,42 կմ² | ||
ԲԾՄ | 219±1 մետր | ||
Բնակչություն | ▼25 779 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 080 | ||
Փոստային դասիչ | 70014 | ||
Ավտոմոբիլային կոդ | BA | ||
Պաշտոնական կայք | comune.conversano.ba.it | ||
| |||
Քաղաքի պահապան հրեշտակը համարվում է Սբ. Ֆլավիանը։
Կոնվերսանոյի քաղաքապետն է Ջուզեպե Լովասջիոն։ Քաղաքի օրը նշվում է նոյեմբերի 24-ին։
Կոնվերսանոյի տեղում հին ժամանակներում կանգնած էր Նորբա քաղաքը, որտեղ ապրում էին յապիգները (լատին․՝ Iapyges, Iapygii, հուն․՝ Ιάπυγες). հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ, որ ապրում էր ժամանակակից Ապուլա մարզի տարածքում և հետագայում ասիմիլացման ենթարկվեց հին հռոմեացիների կողմից։ Նորբա քաղաքը Հռոմը զավթել է մ.թ.ա. 268 թվականին։ Արևմտյան գոթերի հարձակումից հետո տեղայնքը որոշ ժամանակ մնաց ամայի, սակայն շուտով այն վերածնվեց Casale Cupersanem նոր անվան տակ։
Ռոբերտ Վիսկարի զարմիկը 1054 թվականին ընդունեց Կոնվերսանոյի կոմս տիտղոսը։ Նրա կալվածքների թվի մեջ մտնում էին նաև Լեչե և Նարդո տեղայնքները։ Բասունվիլլո ընտանիքից հետո Կոնվերսանո կոմսությունը բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Տարբեր ժամանակներում Կոնվերսանոյի տիրակալներն են եղել Բրիենները, Լուքսեմբուրգները, Սանսևերինոները, Բարբիանոները և Օրսինիները։ 15-ից մինչև 19-րդ դարերը Կոնվերսանոյի կոմսի տիտղոսը կրում էին Ակվավիվա գերդաստանի ներկայացուցիչները։ 1690 թվականին քաղաքն ամայացավ ավերիչ ժանտախտի համաճարակի պատճառով։
Բնակչության աճը
Կոնվերսանոյի տեսարժան վայրերից է Կոնվերսանո ամրոցը, որն իրենից ներկայացնում է միջնադարյան կոմսական ժառանգաբար փոխանցվող ամրոց։ Այն գտնվում է բլրի վրա, որ նայում է քաղաքին, և, հավանաբար, սկիզբ է առնում 6-րդ դարի գոթական պատերազմների ժամանակներից։ Հետագայում ամրոցը վերանորոգվել է 11-րդ դարում։ Ամրոցն ունի մի կլոր աշտարակ, որն 14-րդ դարում ավելացրել էր կոմս Ջուլիո Անտոնիո Ակվավիվան։
Հռոմեական ժամանակաշրջանի տաճարը կառուցվել է 11-րդ դարում, այնուհետև հիմնովին վերակառուցվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն վերանորոգվել է բարոկկո ոճով։
Կոնվերսանոյում նաև կարելի է այցելել բենեդիկտացիների մենաստանը, որը համարվում է Ապուլիայում հնագույնը և որի զանգագատունը ավելի բարձր է խոյանում, քան Հռոմեական տաճարի զանգակատունը, խորհրդանշելով մենաստանում ապրող միանձնուհիների ավելի բարձր կարգավիճակը, քան տեղական եպիսկոպոսի։ 13-րդ դարի ֆրանցիսկանական եկեղեցին և Մարկիոնե ամրոցը նույնպես արժանի են զբոսաշրջիկների ուշադրությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.