From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտինոս Միտրոգլու (հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου, մարտի 12, 1988[1][2], Կավալա), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։
Կոնստանտինոս Միտրոգլու հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կոնստանտինոս Միտրոգլու | ||||||||||||||||||||
Ազգությունը | հույն | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կավալա, Հունաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 189 | ||||||||||||||||||||
Քաշ | 86 | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իր բարձր արդյունավետության համար ստացել է «Միտրոգոլ»[3][4] և «Պիստոլերո»[5][6] մականուններով։ Մասնակցել է Եվրո 2012-ին և ԱԱ 2014-ին։
Եվրոպայի Մ19 առաջնությունից հետո՝ 2007 թվականի ամռանը Միտրոգլուն միացել է հունական «Օլիմպիակոս»-ին[7][8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դիագորաս»-ի դեմ խաղում[9]։ Հունաստանի առաջնության շրջանակներում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է «Լևադիակոս»-ի դեմ խաղում։
Իր առաջին մրցաշրջանում Միտրոգլուն օգնել է թիմին դառնալ Հունաստանի չեմպիոն, և Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
2008/09 մրցաշրջանի ընթացքում հունական ակումբը գլխավորում էր Էռնեստո Վարվերդեն։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Կոնստանտինոս Միտրոգլուին թիմում պահելը։
Միտրոգլուն այդ մրցաշրջանում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։
Վալվերդեի հեռանալուց հետո Միտրոգլուն նորից սկսել է խաղաժամանակ ստանալ։ 2009/10 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Շերիֆ Տիրասպոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[10]։ Միտրոգլուն դարձել է հաղթական գոլի հեղինակ նաև 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Լիեժի «Ստանդարտ»-ի դեմ խաղում[11]։
Այս մրցաշրջանում Միտրողլուն գոլի հեղինակ է դարձել նաև «Աստերաս Տրիպոլիս»-ի (3-0), «ՊԱՍ Գիանինա»-ի (2-2)[12], «Պանաթինաիկոս»-ի (2-0) դեմ խաղերում[13]։
Այդ մրցաշրջանում Վալվերդեն վերադարձել է «Օլիմպիակոս»՝ որպես գլխավոր մարզիչ։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում Միտրոգլուն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։
Նա մասնակցել է նաև 2010 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Օլիմպիակոսի բոլոր աստղերի հանդիպմանը և դարձել 2 գոլի հեղինակ[14]։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Գեորգիս Կարաիկակիս» մարզադաշտում։
2011 թվականի հունվարին Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է «Պանիոնիոս»[15]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, որտեղ և խփել է իր առաջին գոլը[16]։ Իր երկրորդ գոլը թիմի կազմում նա խփել է «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում[17] ։ Կոնստանտինոսը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ատրոմիտոս»-ի դեմ խաղում։ Միտրոգլուն այս մրցաշրջանը ավարտել է խփած 9 գոլով։
2011/12 մրցաշրջանը Միտրոգլուն անցկացրել է «Ատրոմիտոս»-ի կազմում[18]։ Նա իր առաջին գոլը խփել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, իսկ գոլային փոխանցումը կատարել է Սեբաստիան Գարսիան։ Այս մրցաշրջանում Միտրոգլուն խփել է 16 գոլ և ճանաչվել Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։
Վարձակալության ժամկետի ավարտից հետո Միտրոգլուն վերադարձել է «Օլիմպիակոս»։ Այդ ընթացքում թիմի մարզիչը Լեոնարդո Ժարդիմն էր։
Վերադարձից հետո Միտրոգլու իր առաջին գոլը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում[20]։ Հաջորդ գոլը Չեմպիոնների լիգայում նա խփել է «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[21]։
Մրցաշրջանի վերջին խաղում Միտրոգլուն նորից դարձել է գոլի հեղինակ՝ «Պանիոնիոս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[22]։
2014 թվականի հունվարին Միտրոգլուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարել էր 12 միլոին եվրո։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 22-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում[24]։
2014 թվականի օգոստոսի 31-ին վարձակալական հիմունքներով Կոնստանտինոսը վերադարձել է «Օլիմպիակոս»[25] ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «ՕՖԼ Կրետե»-ի դեմ խաղում[26]։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում[27]։
2015 թվականի օգոստոսի 6-ին Կոնստանտինոս Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[28][29]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 9-ին՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Միտրոգլուն խփել է «Էստորիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
2016 թվականին պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 18-ին Միտրոգլուն դարձել է հետ-թրիկի հեղինակ՝ «Լեյշոյնշ»-ի դեմ խաղում։ Փետրվարի 26-ին՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Հունաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը Կոնստանտինոս Միտրոգլուն խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Իր երկրորդ գոլը Միտրոգլուն խփել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում[31]։
Մինչև այժմ Միտրոգլուն հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Հունաստան | |||
2009 | 1 | 0 | |
2010 | 3 | 0 | |
2011 | 7 | 0 | |
2012 | 9 | 2 | |
2013 | 8 | 6 | |
2014 | 10 | 0 | |
2015 | 8 | 1 | |
2016 | 6 | 3 | |
2017 | 2 | 1 | |
Արդյունք | 54 | 13 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.