զբաղմունք, մասնագիտությաուն, դերասան, ով կատարում է կատակերգական դերեր From Wikipedia, the free encyclopedia
Կոմիկ, հումորիստ(от գերմ.՝ Komiker, Komikus, լատին․՝ cōmicus, հին հունարեն՝ κωμικόςт[1]), դերասան, ով կատարում է կատակերգական դերեր։
Կոմիկ | |
---|---|
Comedians Վիքիպահեստում |
Ամպլուայի սահմանները ստույգ պարզ չեն։ Կոմիկի դերում կարող են հանդես գալ յուրաքանչյուր անձ, այսպես ասած «ծիծաղելի» կերպարները։ Վալերի Բեբուտովի, Վսևոլոդ Մայերխոլդի, Ակսյոնովի ամպլուայի աղյուսակներում կոմիկ բառի փոխարեն օգտագործվել է «Ծաղրածու, խեղկատակ, հիմար, էքսցենտրիկ» անվանումները[2]։ Կոմիկների համար անհրաժեշտ տվայլներից են գրոտեսկի (ծիծաղաշարժ), ինչպես նաև ակրոբատիկայի և էկվիլիբրիսիկայի ունակությունները։
Կոմիկները ի տարբերություն դերասանների հաճախ լինում են տգեղ, կարող են ունենալ անհամաչափ կազմվածք, կամ ունենան թերություններով դեմք (օրինակ շլություն)։ Այսպիսով արտաքին տեսքի որոշակի թերությունները համարվում են կոմիկի համար արժեքավոր։
Այս ամպլուայի դերը աճել է փողոցային թատրոններում, որտեղ կոմիկները հայտնվել են։ Վերածննդի սկզբնական շրջանում հասարակ ժողովրդական հումորին ավելացվում էր փիլիսոփայական ենթատեքստեր (հայտնվում էր այսպես կոչված իմաստուն խեղկատակ), երգիծական կերպարները հայտնվում էին նաև ողբերգություններում (օրինակ՝ խեղկատակի դերը «Լիր արքա» ողբերգությունում)։
Կուպցովը նկարագրել է Օստրովսկու «բարձր» տրագիկի ամպլուայի և «ցածր»՝ կոմիկի հակադրությունը (այդ թատերական տերմինները դուրս բերելով ֆր.՝ l’acteur premier tragique и ֆր.՝ l’acteur premier comique-ից)։ Ըստ իր կարծիքի՝ «Անտառ» կատակերգությունում Օստրովսկին նկարագրել է նվազագույն թատերախմբի հնարավորությունները։
Համաձայն Բարինովի՝ կոմիկները կրկեսում ծառայում են կրկեսային համարների արդյունքում առաջացած զգացմունքային լարվածության նվազեցման համար[3]։
Խոսակցական — մարդ, ով սիրում է կատակել կամ ուղղակի ծիծաղելի է։
Հնացած — Կատակերգության հեղինակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.