From Wikipedia, the free encyclopedia
Կողի կոտրվածք, կողոսկրի կոտրվածքը[1]։ Հիմնական գանգատը կրծքային շրջանի ցավն է, որն ուժեղանում է շնչելիս[1]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[2]։ Երբ մի քանի կողեր կոտրված են մի քանի հատվածներով, առաջանում է փեղկ (կողային փական)[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և թոքաբորբը[1][4]։
Ենթակատեգորիա | կոտրվածք, chest trauma | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն | |
Anatomical location | Կողոսկրեր (մարդ) |
Կողի կոտրվածքները հիմնականում առաջանում են կրծքային շրջանում հարված ստանալիս, օրինակ ավտովթարների կամ պարզապես հարվածի հետևանքով[1][4]։ Հազը և մետաստազային ուռուցքը նույնպես կարող են առաջացնել կողի կոտրվածք[1]։ ՄԻջային կողերը ավելի հաճախ են կոտրվում[1][5]։ Առաջին և երկրորդ կողի կոտրվածքները հաճախ են կապված բարդությունների հետ[6]։ Ախտորոշումը կատարվում է ռենտգեն պատկերի և կլինիկական ախտանիշների հիման վրա[2]։
Ցավի վերահսկումը բուժման կարևոր մասն է կազմում[7]։ Ցավազրկման համար օգտագործում են պարացետամոլ(ացետամինոֆեն), ՈՍՀԴ կամ ափիոններ[4]։ Այս նպատակով կատարվում է նաև նյարդի բլոկադա(արգելափակում)[1]։ Չնայած կողի կոտրվածքի վերականգնմանը, հնարավոր է առաջանան բարդություններ[1]։ Մի քանի կողերի կոտրվածքի դեպքում, վիրահատությունը բարելավում է ելքը[8][9][10]։
Սովորաբար գանգատվում են ցավից, որն ուժեղանում է շնչառության ժամանակ[1]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[2]։
Կողերի բազմաթիվ կոտրվածքների, հատկապես պատուհանաձև կոտրվածքների դեպքում, երբ որոշ կողեր վնասված են երկու տեղում, առաջանում է փեղկ (կողային փական), հնարավոր է նաև պարադոքսալ շնչառություն՝ ներշնչման ժամանակ փականը ներս է ըկնում, իսկ արտաշնչելիս դուրս է գալիս[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և պնևմոնիան[1][4]։
Կողի կոտրվածքները կարող են առաջանալ ուղղակի վնասվածքների կամ զվարճանքների հետևանքով։ Կողի կոտրվածք կարող է առաջանալ վայր ընկնելու, ինչպես նաև ավտովթարի հետևանքով։ Ինչպես հայտնի է սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջանում է կրծքավանդակի վնասում, կողերի և կրծոսկրի կոտրվածք։ Կոտրվածքը կարող է առաջանալ նաև քաղցկեղի կամ ռևմատոիդ արթրիտի պատճառով[11]։
Կողի կոտրվածքի ախտանիշներն են[12]
Հասարակ ռենտգենոգրաֆիայի միջոցով ախտորոշվում է տեղաշարժով կոտրվածքը, իսկ առանց տեղաշարժի կոտրվածքները երբեմն հնարավոր չէ ախտորոշել[13]։ Համակարգչային շերտագրությամբ երկու տեսակի կոտրվածքներն էլ հնարավոր է ախտորոշել[13]։
Քանի որ երեխաների մոտ մեծահասակների համեմատ ոսկրերն ավելի ճկուն են, դրանք չեն կոտրվում այլ ճկվում են, հետևաբար երեխաների մոտ կողերի կոտրվածքի առաջացումը պայմանավորված է մեծ ուժով կամ ուժգին հարվածով, ինչը կարող է հանգեցնել նաև թոքի սալջարդի[3]։ Տարեցների մոտ կողերի կոտրվածքները ծանր վնասվածքի ախտանիշ են հանդիսանում[14]։
Կողերի կոտրվածքների դեպքում յուրահատուկ բուժման միջոց չկա, սակայն կարող են տարբեր աջակցող միջոցներ ձեռնարկվել։ Կողի կոտրվածքի պատճառով առաջանում է շնչառական շարժումների և հազի թուլացում, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ[15]։ Պատուհանաձև կոտրվածքը պոտենցիալ կյանքին սպառնացող վնասվածք է, որի դեպքում հաճախ իրականացվում է թոքերի արհեստական օդափոխություն[16]։
Ցավերի մեղմացման համար երբեմն կիրառվում է հաղորդչական անզգայացում, որը ներառում է էպիդուրալ անզգայացում, հարողնաշարային անզգայացում և ատամնավոր մկանի առաջային մակերեսի անզգայացում[17][18]։
Ներքին ֆիքսացիա/կողերի կոտրվածքի վերականգնումն ընդգրկում է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.