From Wikipedia, the free encyclopedia
Կոլինդա Գրաբար Կիտարովիչ (ապրիլի 29, 1968[1][2], Ռիեկա, Խորվաթիա), խորվաթ քաղաքական գործիչ և դիվանագետ։ 2015 թվականից Կիտարովիչը Խորվաթիայի նախագահն է։ 2011- 2014 թվականներին եղել է հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը։ 2008- 2011 թվականներին եղել է Խորվաթիայի դեսպանը ԱՄՆ-ում։ 2002- 2005 թվականներին եղել է Խորվաթիայի եվրոպական ինտեգրացման հարցերով նախարար։
Կոլինդա Գրաբար Կիտարովիչ | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ, Զագրեբի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Los Alamos High School? |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | ապրիլի 29, 1968[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Ռիեկա, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Ամուսին | Յակով Կիտարովիչ |
Զավակներ | Katarina Kitarović? և Luka Kitarović? |
Կայք՝ | predsjednik.hr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կոլինդա Գրաբարը ծնվել է Ռիեկա ավանում։ Մեծացել է քաղաքից հյուսիս գտնվող գյուղում, որտեղ նրա ընտանիքը ուներ խանութ և տնտեսություն։ Սովորել է գերազանցության դիպլոմով։ 17 տարեկանում շահել է կրթաթոշակ՝ սովորելու ԱՄՆ-ում, որտեղ սովորել է անգլերեն։ Կիտարովիչը խնդիրներ է ունեցել խորվաթերենի արտասանության հետ[4][5]։ Կոլինդա Գրաբարը ստացել է մագիստրոսի կոչում Զագրեբի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում։ Նա եղել է նաև Ֆուլբրայթ ծրագրի ուսանող՝ սովորելով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցում։ Իր քաղաքական կարիերան սկսել է 1992 թվականին։ Սկզբնական շրջանում եղել է Խորվաթիայի Կրթության և տեխնոլոգիայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի խորհրդական, այնուհետև նշանակվել է արտգործ նախարարի խորհրդական։
1995 թվականին Գրաբարը դարձել է ԱԳՆ հյուսիսամերիկյան վարչության պետ, իսկ 199- 2000 թվականներին աշխատել է Կանադայում Խորվաթիայի դեսպանի տեղակալ և խորհրդական։ Այնուհետև վերադարձել է ԱԳՆ որպես խորհրդական- դեսպանորդ։
2003 թվականի նոյեմբերին ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի անդամ, իսկ նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրել է եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարարի պաշտոնը։ 2005 թվականի փետրվարին նշանակվել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար և նրա հիմնական խնդիրը եղել է երկրի անդամակցումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
2008- 2011 թվականներին եղել է Խորվաթիայի դեսպանը ԱՄՆ-ում։ 2011- 2014 թվականներին եղել է հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը։ 2015 թվականին ընտրվել է Խորվաթիայի նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.