Կոիմբրա
համայնք Պորտուգալիայում / From Wikipedia, the free encyclopedia
Կոիմբրա (պորտ.՝ Coimbra)[1], քաղաք Պորտուգալիայում։ Համանուն շրջանի ու մունիցիպալիտետի և պատմական Բեյրա Լիտոպոլ նահանգի կենտրոնն է։ Քաղաքը շրջակայքի հետ կազմում է Մեծ Կոիմբրա ագլոմերացիան։ Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 101,1 հազար մարդ[2], մունիցիպալիտետի բնակչությունը՝ 101,1 հազար մարդ, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը՝ 430 հազար մարդ։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Կենտրոնական տարածաշրջանի և Բայշու Մոնդեգու ենթաշրջանի մեջ։
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Կոիմբրա | |||||
պորտ.՝ Coimbra | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Շրջան | Կոիմբրա | ||||
Համայնք | Coimbra? | ||||
Ներքին բաժանում | Santa Clara e Castelo Viegas?, Brasfemes?, Santo António dos Olivais?, São Silvestre?, Ceira?, Cernache?, São João do Campo?, Coimbra (Sé Nova, Santa Cruz, Almedina e São Bartolomeu)?, Antuzede e Vil de Matos?, Assafarge e Antanhol?, Eiras e São Paulo de Frades?, Souselas e Botão?, São Martinho de Árvore e Lamarosa?, Taveiro, Ameal e Arzila?, Trouxemil e Torre de Vilela?, São Martinho do Bispo e Ribeira de Frades?, Torres do Mondego? և Almalaguês? | ||||
Ղեկավար | Մանուել Մաշադու | ||||
Տվյալ կարգավիճակում | 1111 թվականից | ||||
Մակերես | 316,83 կմ² | ||||
ԲԾՄ | 43 մետր | ||||
Բնակչություն | 143 396 մարդ (2011) | ||||
Խտություն | 440,9 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | Մեծ Կոիմբրա | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 292 | ||||
Փոստային դասիչ | 3000 Coimbra | ||||
Պաշտոնական կայք | cm-coimbra.pt | ||||
| |||||
Հին վարչական բաժանմամբ մտել է Բեյրա Լիտպոլ նահանգի կազմի մեջ։ Կոիմբրան եղել է Պորտուգալիայի առաջին մայրաքաղաքը։ Ներկայում քաղաքը հիմնականում հայտնի է իր համալսարանով, որը եղել է Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը։ Կոիմբրան հարուստ է իր ավանդույթներով և մշակութային ժառանգությամբ։ Բնակչության 1/3-ը կապված է համալսարանի հետ (դասախոսներ, ուսանողներ, սպասարկող անձնակազմ)։