![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Kozelts_prapor.png/640px-Kozelts_prapor.png&w=640&q=50)
Կոզելեց
From Wikipedia, the free encyclopedia
Կոզելեց ( ուկրաիներեն՝ Козелець ), գյուղական բնակավայր Ուկրաինայի հյուսիսում՝ Չեռնիգովի մարզի Չեռնիգովի շրջանում, Դնեպրի վտակ Օստեր գետի ափին։ Կոզելեցի հրոմադա կոչվող վարչական միավորի կենտրոնն է[1]։ Զբաղեցնում է 8,44 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022 թվականի տվյալներով բնակչության թվաքանակկը եղել է 7.496:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոզելեց | |||||
ուկրաիներեն՝ Козелець | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Chernihiv Raion? | ||||
Հիմնադրված է | 1098 թ. | ||||
Մակերես | 8,44 կմ² | ||||
ԲԾՄ | 113 մետր | ||||
Բնակչություն | 7968 մարդ (2018) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 17003 | ||||
Պաշտոնական կայք | gska2.rada.gov.ua/pls/z7502/A005?rdat1=17.06.2008&rf7571=40033 | ||||
Country | ![]() | ||||
Oblast | Կաղապար:Country data Chernihiv Oblast | ||||
Raion | Chernihiv Raion | ||||
| |||||
Կոզելեցը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1098 թվականին։ 1924 թվականին ստացել է քաղաքային տիպի բնակավայրի ( քաղաքից մի աստիճան ցածր) կարգավիճակ[2]։
Բնակավայրի նշանավոր տեսարժան վայրերից հիշարժան է հատկապես Սուրբ Կույսի ծննդյան տաճարը, որը նախագծվել է ուկրաինական բարոկկո ոճով ճարտարապետներ Իվան Հրիհորովիչ-Բարսկու և Անդրեյ Կվասովի կողմից։ Կոզելեցում գործում են սննդի արդյունաբերության մի շարք տեղական ձեռնարկություններ, անասնաբուժական տեխնիկում[3]։