From Wikipedia, the free encyclopedia
Կոդֆիշ (անգլ.՝ Codfish Island, մաորի՝ Whenua Hou), Ստյուարտ կղզուց արևմուտք գտնվող փոքր կղզի, Նոր Զելանդիայի հարավային մաս։ Վարչականորեն մտնում է Սաուտլենդ շրջանի մեջ։ Կղզին անվանվում է ի պատիվ կապույտ տրեսակի, որը բնակվում է առափնյա ջրերում։ Անվանումը մաորիերեն՝ Ֆենուա-Խոու (մաորի՝ Whenua Hou, որը թարգմանաբար նշանակում է «նոր երկիր»):
Կոդֆիշ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածքային միավոր | Սաութլենդ և Southland District? |
Մակերես | 14 |
Պահպանման տարածք | Whenua Hou Nature Reserve? |
Կոդֆիշի մակերեսը կազմում է գրեթե 14 կիլոմետր քառակուսի, բարձր կետը հասնում է 249 մետրի։ Ներկա պահին կղզին համարվում է թռչունների արգելանոց, որն իրենից ներկայացնում է Նոր Զելանդիայի հազվագյուտ կակապո թռչնի ամենամեծ բուծարաններից մեկը[1]։ Բացի այդ Կոդֆիշում բնակվում են նորզելանդական չղջիկներ, նորզելանդական կականեր, դեղնաճակատ թռչող թութակներ, դեղնագլուխ մոխուաներ, իսկ ծովափում բնակվում են պինգվիններ և դեղնաչք պինգվիններ։
1808-1809-ական թվականների Կոդֆիշ կղզում բնակություն հաստատեցին փոկերի առաջին որսորդները։ 1825-1826-ական թվականներին նրանք այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրը, որը խառնվեց նորզելանդական մաորիների հետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.