From Wikipedia, the free encyclopedia
Կոալեսցենցում (լատին․՝ coalesco՝ կպչում եմ, սերտաճում եմ, միանում եմ), գազային միջավայրում (մառախուղ) կամ հեղուկում (էմուլսիա) գազի բշտիկների կամ հեղուկի կաթիլների (գոլորշի) միաձուլում մոլեկուլային ուժերի ազդեցության տակ։ Կոալեսցենցումը ինքնաբերաբար ընթացող պրոցես է ու կոագուլացման սահմանային դեպք և բնորոշ է դյուրաշարժ հեղուկ բաժանման մակերեսներով դիսպերս համակարգերին (մառախուղ, փրփուր, էմուլաիա)։ Կոալեսցենցումը կարող է տեղի ունենալ նաև պինդ դիսպերս համակարգերում։ Մասնիկների (ատոմներ, մոլեկուլներ) ջերմային շարժման շնորհիվ բյուրեղիկները իրար են միանում՝ առաջացնելով մեծ բյուրեղ։ Այս պրոցեսի պատճառով բաժանման մակերեսը վերանում է։ Կոալեսցենցումը կիրառական արժեք ունի հատկապես էմուլսիաների շերտավորման համար, օրինակ, նավթի ջրազրկումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 499)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.